• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00

Ինչու՞մ ենք մենք պրոֆեսիոնալ

Ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ընթացիկ սպասարկման միջոցների մատակարարումը մեր մասնագիտացումն է: Վստահ եղեք, որ մեր կողմից մատակարարված շարժիչային և արդյունաբերական յուղերը, քսայուղերը, հակասառիչները և ֆիլտրերը լիովին համապատասխանում են Ձեր պահանջներին: Մենք ներմուծում ենք միայն այն ապրանքները, որոնց վստահում ենք 100%-ով: Եթե մասնագիտական խորհրդատվության կամ ուղղորդման կարիք ունեք, մենք սիրով կկիսվենք մեր փորձով Ձեզ հետ:

Ձեր մեքենայի համար լավագույն ավտոյուղերը

Մենք հանդիսանում ենք ZIC, Shell, Forsage և Агринол բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Ֆիլտրեր բեռնատար մեքենաների և հատուկ տեխնիկայի համար

Մենք հանդիսանում ենք բեռնատար մեքենաների և հատուկ տեխնիկայի ֆիլտրեր արտադրող Baldwin Filters ամերիկյան ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Տրանսֆորմատորի յուղի վերականգնում/ռեգեներացիա

Մենք մատուցում ենք տրանսֆորմատորի յուղի ռեգեներացիայի ծառայություն, որը վերականգնում է յուղի օգտակար հատկանիշները և երկարացնում դրա կյանքի տևողությունը։ Սա մինչև 10 անգամ ավելի մատչելի և արագ է, քան յուղի փոխումը։

Մեզ վստահում են հարյուրավոր ընկերություններ

Մեր 10-ամյա պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր մեզ վստահում են բազմաթիվ խոշորագույն ընկերություններ: Հանքարդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, արտադրություն և այլն: Մենք հաճախորդներ ունենք բոլոր ոլորտներից: Մեր լայն տեսականին ներառում է.

  • բենզինային շարժիչի յուղեր
  • դիզելային շարժիչի յուղեր
  • մեխանիկական փոխանցումատուփի յուղեր
  • ավտոմատ փոխանցումատուփի յուղեր
  • ռեդուկտորային յուղեր
  • հակասառիչ հեղուկ
  • արգելակման հեղուկ
  • կոմպրեսորային յուղեր
  • ագրոտեխնիկայի յուղեր
  • հիդրավլիկ յուղեր
  • ինդուստրիալ յուղեր
  • տուրբինային յուղեր
  • տրանսֆորմատորային յուղեր
  • երկտակտանի շարժիչների յուղեր
  • քսայուղեր

Ավտոտեխսպասարկում

Մենք առաջարկում ենք նաև հետևյալ ծառայությունները։

Յուղման կետ

Մեքենայի յուղի ճիշտ ընտրությունից է կախված Ձեր մեքենայի անխափան աշխատանքը: Մեր բարձրակարգ մասնագետները կընտրեն Ձեր մեքենային համապատասխան յուղ և կփոխեն այն անվճար:

Խանութ

Մեր մասնագիտացված խանութ-սրահում Դուք կգտնեք ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ տեխնիկայի ամենատարբեր յուղեր, քսայուղեր, ֆիլտրեր, կոճղակներ և այլ ընթացիկ սպասարկման միջոցներ:

Տեխսպասարկում

Մեր տեխսպասարկման կետում կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից. ընթացային մասերի նորոգում, ինժեկտորի և կարբյուրատորի լվացում, գազաբալոնայնին համակարգերի ստուգում և վերանորոգում։

  • Ընկերության ստեղծման պահից ի վեր ձգտել ենք լինել բացարձակ էքսպերտ մեր ոլորտում: Մեր հաճախորդներն առաջին հերթին գնահատում են վստահելիությունը: Մենք պատասխանատու ենք մատակարարված յուրաքանչյուր ապրանքի համար:

    Արման Շահինյան
    Հիմնադիր տնօրեն

ԲԼՈԳ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ