• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
2018 Bentley Continental GT
  • 05/09/2017
  • 163

2018 Bentley Continental GT

Bentley Motors-ը օգոստոսի վերջին պաշտոնապես ներկայացրել է իր Continental GT կուպեի նոր երրորդ սերունդը: Մեքենան կառուցված է նույն մոդուլային հենահարթակի վրա, ինչ Porsche Panamera-ն: Նոր Continental GT-ն նախորդ սերնդի հետ հնարավոր չէ շփոթել: Պահպանելով ճանաչելի ուրվագծերը, կուպեն դարձել է ավելի արտահայտիչ ու գեղեցիկ:Թափքի կառուցվածքում առատորեն կիրառված ալյումինի շնորհիվ մեքենայի քաշը նվազել է 80 կգ-ով: Փոխվել

Bentley Motors-ը օգոստոսի վերջին պաշտոնապես ներկայացրել է իր Continental GT կուպեի նոր երրորդ սերունդը: Մեքենան կառուցված է նույն մոդուլային հենահարթակի վրա, ինչ Porsche Panamera-ն: Նոր Continental GT-ն նախորդ սերնդի հետ հնարավոր չէ շփոթել:

Պահպանելով ճանաչելի ուրվագծերը, կուպեն դարձել է ավելի արտահայտիչ ու գեղեցիկ:Թափքի կառուցվածքում առատորեն կիրառված ալյումինի շնորհիվ մեքենայի քաշը նվազել է 80 կգ-ով: Փոխվել է շարժիչի դիրքը՝ այն տեղակայված է ավելի հետ, տեղափոխելով նաև ծանրության կենտրոնը, բարելավելով մեքենայի դինամիկան: 6 լիտրանոց, կրկնակի տուրբիններով W12 TSI շարժիչը զարգացնում է 635 ձիաուժ և 900Նմ պտտող մոմենտ՝ գերազանցելով նախորդին 45 ձիաուժով:

Նոր Continental GT-ն 0-100կմ/ժ արագությունը զարգացնում է 3,7 վրկ-ում, նախկին 4,5վրկ-ի փոխարեն, իսկ առավելագույն արագությունը 333կմ/ժ է: Շարժիչն աշխատում է կրկնակի կցորդիչով 8 աստիճան  ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Մեքենայի գլխավոր նորույթը շրջվող էկրանն է:Երբ շարժիչն անջատված է, առջևի հարթակն ընդհանուր փայտե նրբատախտակի տեսք ունի: Շարժիչը գործարկելուց հետո այն վերածվում է 12,3 դյույմանոց  Bentley Rotating Display էկրանի: Վերջինս տեղակայված է եռակողմ պտտվող էլեմենտի վրա, ինչը թույլ է տալիս թաքցնել էկրանը սարքավորումների հարթակի մեջ, իսկ երբ սեղմում ես կոճակը, էկրանը վերածվում է 3 համանման թվատախտակի՝ ջերմաչափ, կողմնացույց և վայրկենաչափ:

Նոր Continental GT-ի թափքի համար առաջարկվում է հարուստ գունապնակ՝ 17  հիմնական գույն և մոտ 70 երանգ:Սրահի հարդարանքը առանձնանում է ոչ միայն շքեղությամբ, այլև առաջարկվող բազմաթիվ տարբերակներով՝ հատակի ծածկի 15, փայտե ձեռքի աշխատանքի 8,կաշվե պաստառների 15 տարբերակ: Այս մեքենան շքեղության  բոլորովին նոր չափորոշիչներ է սահմանել՝ բարձրակարգ ու անթերի որակ ցանկացած դետալի մեջ:

Նոր Bentley Continental GT-ն լայն հանրությանը կներկայացվի սեպտեմբերին Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ