Մեր մասին

Մենք ձգտում ենք դառնալ ավտոմեքենաների և տեխնիկայի ընթացիկ սպասարկումն ամբողջովին ապահովող առաջատար ընկերություն Հայաստանում:

«Ավտոֆան Էյ Սի» ընկերությունը հիմնադրվել է 2006թ.: Մեր գործունեության ավելի քան տասը տարվա ընթացքում ընկերությունը դինամիկ կերպով աճել է՝ այսօր շուկայում զբաղեցնելով կայուն 2-րդ տեղը:

Մենք առաջարկում ենք Ձեզ ավտոյուղեր, արտադրական նշանակության յուղեր, քսանյութեր, հակասառիչ հեղուկներ և ֆիլտրեր բոլոր տեսակի մեքենաների և սարքավորումների համար: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր բոլոր գործընկերների հետ հարաբերություններին և երաշխավորում ենք Ձեզ մատակարարված յուրաքանչյուր միավոր ապրանքի որակը:

Մեր առաջընթացի հիմնաքարերն են.

  • Բոլոր գործընկերների հետ երկարատև հարաբերությունների կառուցումը
  • Պրոֆեսիոնալ մոտեցումը մեր գործին
  • Ճկուն աշխատանքը և հաճախորդների կարիքների կարևորումը
  • Ձգտումը՝ միշտ առաջարկել Ձեզ լավագույն ապրանքները խելամիտ արժեքով

Մենք աշխատում ենք 2 հիմնական ուղղությամբ

Բիզնեսնին ուղղված ծառայություններ և ապրանքներ

Եթե Ձեր գործունեության մեջ օգտագործում եք տեխնիկա և սարքավորումներ, ապա մենք կարող ենք առաջարկել Ձեզ հետևյալ ծառայությունները.

  • Ավտոպարկի անվճար աուդիտ և մասնագիտական խորհրդատվություն
  • Տեխնիկաների և սարքավորումների անվճար աուդիտ և մասնագիտական խորհրդատվություն
  • Դրանց համար օգտագործվող յուղերի, քսանյութերի, այլ տեխնիկական հեղուկների և ֆիլտրերի ընտրություն
  • Դրանց մատակարարում սեղմ ժամկետներում և լավագույն պայմաններով
  • Ձեր մեքենաների յուղի փոխման ծառայություն մեր սպասարկման կետում
  • Տրանսֆորմատորի յուղի արագ, ամբողջական ռեգեներացիա (վերականգնում)

Անհատներին ուղղված ծառայություններ և ապրանքներ

Անհատներին մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Ձեր մեքենայի յուղի ընտրության խորհրդատվություն (հեռախոսով կամ տեղում)
  • Մեքենայի յուղի փոխում մեր տեխսպասարկման կետում
  • Ավտոյուղերի, ֆիլտրերի, արագամաշ ընթացային մասերի վաճառք մեր խանութից
  • Ընթացագործի, գազի համակարգի նորոգման ծառայություններ
  • կարբյուրատորի և ինժեկտորի նորոգման ծառայություններ մեր տեխսպասարկման կետում
  • Մանրամասների և այցելության ժամ ամրագրելու համար զանգահարեք 043 11 30 03

Մենք կօգնենք Ձեզ, եթե

  • Ցանկանում եք, որ Ձեր մեքենայի շարժիչն անխափան աշխատի երկար տարիներ
  • Ցանկանում եք վստահ լինել, որ Ձեր մեքենայի մեջ լցվում է որակյալ և արտադրողի պահանջներին համապատասխան յուղ
  • Չգիտեք, թե Ձեր տեխնիկայի կամ սարքավորման համար ինչ յուղ և ֆիլտր պետք է օգտագործվի
  • Պարզապես ցանկանում եք խորհրդատվություն ստանալ Ձեր տեխնիկայի շահագործման հետ կապված
%
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ՍՊԱՍԱՐԿՎԱԾ ՄԵՔԵՆԱ
ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ
© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ