• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
Ի՞նչ է API-ն եվ ինչ են հուշում դրա ստանդարտները
  • 21/08/2017
  • 85

Ի՞նչ է API-ն եվ ինչ են հուշում դրա ստանդարտները

API – American Petroleum Institute Ամերիկյան նավթային ինստիտուտը 1924-ից ի վեր նավթամթերքների և բնական գազի ինդուստրիայի ոլորտում կարևորագույն որակավորող կառույց է: Ի թիվս այլ արտադրանքների, API-ն մշակել է շարժիչային յուղերի ստանդարտներ: Ընդ որում դիզելային շարժիչների և բենզինայինների ստանդարտները տարբեր են: S – Service – այս տառով մատնանշվում են բենզինային շարժիչների ստանդարտները C – Commercial –

API – American Petroleum Institute

Ամերիկյան նավթային ինստիտուտը 1924-ից ի վեր նավթամթերքների և բնական գազի ինդուստրիայի ոլորտում կարևորագույն որակավորող կառույց է:

Ի թիվս այլ արտադրանքների, API-ն մշակել է շարժիչային յուղերի ստանդարտներ: Ընդ որում դիզելային շարժիչների և բենզինայինների ստանդարտները տարբեր են:

S – Service – այս տառով մատնանշվում են բենզինային շարժիչների ստանդարտները

C – Commercial – այս տառով էլ՝ դիզելայիններինը

Երկրորդ տառը ցույց է տալիս կոնկրետ ստանդարտը: SN, SM, SL և այլն: API-ն մի քանի տարի ինտերվալներով նոր ստանդարտներ է մշակում: Յուրաքանչյուր հաջորդ ստանդարտ մատնանշվում է այբուբենի հերթական տառով: Այս պահին վերջին օգտագործվող ստանդարտը բենզինային շարժիչների համար SN-ն է:

SA-SJ ստանդարտներն իրականում արդեն հնացած են: Այսինքն API-ն այլևս այդ ստանդարտները պաշտոնապես չի տրամադրում: Արդի ստանդարտներն են՝ SL, SM, SN:

Եթե SAE-ն ցույց է տալիս յուղի մածուցիկությունը տարբեր ջերմաստիճաններում (օրինակ՝ SAE 5W-30), ապա API-ի ստանդարտները ցույց են տալիս յուղի որակական հատկանիշները: Ընդ որում այդ որակական հատկանիշները կարող են էականորեն տարբերվել նույն մածուցիկությամբ յուղի համար: Սա նշանակում է, որ 5W-30 մածուցիկությամբ ամենատարբեր որակի յուղեր կան:

Եթե յուղի տարայի վրա գրված է API SN, արդյո՞ք դա երաշխավորում է յուղի որակը

Իրականում տարայի վրա նշվող ստանդարտները չեն վերահսկվում API-ի կողմից: Իհարկե, խոշորագույն բրենդերը, որոնց համար կարևոր է իրենց համբավը, բոլոր յուղերն անպայման սերտիֆիկացնում են API-ի կողմից: Սակայն եթե որևէ անբարեխիղճ արտադրող առանց սերտիֆիկացման իր յուղի տարայի վրա գրի API SN, նա ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում API-ի կողմից: Այլ բան, որ շատ երկրներում դա վերահսկվում է օրենքով:

Յուղի ո՞ր հատկություններն են չափվում սերտիֆիկացման համար

Շարժիչի յուղն ամենաբարդ բաղադրություն ունեցող յուղն է բոլոր տեխնիկական յուղերի մեջ: Այն աշխատում է ամենածանր պայմաններում և ունի բազմաթիվ ֆունկցիաներ: Դրանցից հիմնականներն են.

  1. Թուլացնում է շփումը դետալների միջև
  2. Պաշտպանում է շարժիչը մաշվածությունից
  3. Պահպանում է շարժիչի դետալների մաքրությունը
  4. Հովացնում է շարժիչը
  5. Փակում է մխոցի և գլանի միջի ճեղքը

Բացի այդ յուղը պաշտպանում է շարժիչը կոռոզիայից, իր մեջ է հավաքում բոլոր թափոնները, նվազեցնում է վառելիքի ծախսը, ապահովում է շարժիչի գործարկումը հատկապես ցուրտ եղանակին և այլն: Բոլոր ցուցանիշներն ունեն չափման միջազգային ստանարտներ: API-ի յուրաքանչյուր ստանդարտ սահմանում է ֆունկցիաների կատարման մինիմալ ցուցանիշները, կամ այն ցուցանիշները, որոնցից բխում են այդ ֆունկցիաները:

Բացի այդ յուղը պետք է կիրառելի լինի մեքենայի այլ համակարգերի հետ աշխատանքի համար՝ կարբյուրատոր, տուրբոներմղիչներ, արտանետման համակարգ, ֆիլտր և այլն: Օրինակ՝ նոր սերնդի ածխային ֆիլտրերի(сажевые фильтры, particle filters) օգտագործումը պահանջում է, որպեսզի յուղը լինի ֆոսֆորի, սուլֆիդի և այլ նյութերի մինիմալ պարունակությամբ: Նման յուղերը նշվում են Low SAPS կամ պարզապես L տառով: Նույն պահանջն ունեն նաև դիզելային շարժիչների EGR համակարգերը:

Արդյո՞ք բոլոր SN ստանդարտի յուղերն ունեն նույն որակը

ՈՉ: Միանշանակ ոչ: Նույնիսկ եթե երկու յուղեր պաշտոնապես սերտիֆիկացված են API-ի կողմից: Բանը նրանում է, որ API-ն սահմանում է ցուցանիշների մինիմում, մաքսիմում շեմ, կամ ինտերվալ: Օրինակ՝ Ծծումբի քանակությունը SAE 5W30, API SN ստանդարտի յուղի մեջ պետք է լինի առավելագույնը 0.5%: Մի յուղի մեջ դրա քանակությունը կարող է լինել 0.2%, մյուսում՝ 0.5%: Երկուսն էլ համապատասխանում են ստանդարտին: Բայց առաջինի որակական հատկանիշներն էականորեն գերազանցում են ստանդարտի պահանջները:

Այդ դեպքում ինչպե՞ս ընտրել ճիշտ յուղը

Նախ ուշադրություն դարձրեք Ձեր մեքենայի ավտոարտադրողի պահանջներին: Կան արտադրողներ, որոնք հղում են տալիս միջազգային ստանդարտներին: Այսինքն նրանք նշում են, որ իրենց մեքենայի մեջ պետք է լցվի API SM ստանդարտին համապատասխանող յուղ:
Բայց շատ ընկերություններ ունեն իրենց չափանիշները, որոնք էականորեն տարբերվում են API-ից: Օրինակ՝ Mercedes-Benz-ն ունի ստանդարտների սեփական համակարգը: Բենզինային շարժիչի համար դրանք նշվում են 229.3, 229.31, 229.5, 229.51 կոդերով:

Յուղի տարայի վրա փնտրեք Ձեր ավտոարտադրողի կողմից համապատասխան թույլտվությունը: Ապահովության համար ստուգեք պաշտոնական կայքերում՝ արդյոք տարայի վրա գրվածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Օգտվեք միայն մասնագիտացված խանութներից կամ պաշտոնական ներկայացուցիչներից:

Եթե ցանկանում եք գտնել Ձեր մեքենայի յուղը ZIC ապրանքանիշով, զանգահարեք 043 11 30 03:
© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ