• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
Aston Martin Vanquish Zagato ընտանիքը շուտով կհամալրվի
  • 24/08/2017
  • 97

Aston Martin Vanquish Zagato ընտանիքը շուտով կհամալրվի

Սերիական մեքենաների հատուկ թողարկումները միշտ էլ մեծ հետաքրքրություն և պահանջարկ են վայելում բացառիկ մեքենաների սիրահարների շրջանում: Մեկ տարի առաջ  բրիտանական Aston Martin ընկերության և իտալական Zagato ատելիեի համատեղ ջանքերով ստեղծվեց  Aston Martin Vanquish Zagato կուպեն, որն ի սկզբանե ներկայացվեց իբրև շոու-քար, սակայն հետագայում թողարկվեց  99 օրինակով և շատ արագ սպառվեց: Դրան հաջորդեց Zagato Volante կաբրիոլետը՝

Սերիական մեքենաների հատուկ թողարկումները միշտ էլ մեծ հետաքրքրություն և պահանջարկ են վայելում բացառիկ մեքենաների սիրահարների շրջանում: Մեկ տարի առաջ  բրիտանական Aston Martin ընկերության և իտալական Zagato ատելիեի համատեղ ջանքերով ստեղծվեց  Aston Martin Vanquish Zagato կուպեն, որն ի սկզբանե ներկայացվեց իբրև շոու-քար, սակայն հետագայում թողարկվեց  99 օրինակով և շատ արագ սպառվեց: Դրան հաջորդեց Zagato Volante կաբրիոլետը՝ կրկին 99 օրինակ և կրկին բոլոր մեքենաները վաճառված են: Vanquish Zagato ընտանիքում նոր համալրում է սպասվում՝ բաց թափքով Speedster և ունիվերսալ թափքով  Shooting Brake: Առայժմ պատրաստ է միայն Speedster-ը, որի շնորհանդեսը կլինի ամերիկյան Փեբլ-Բիչում անցկացվող Նրբագեղության մրցույթում: Ի տարբերություն կաբրիոլետի, Speedster-ը չունի երկրորդ շարքի նստելատեղեր ու ծալվող տանիք, իսկ վարորդի և ուղևորի գլխամասի ետևում հայտնվել են «սապատներ», փոփոխությունների են ենթարկվել նաև հետին անվածածկոցները:

Vanquish Zagato Shooting Brake-ի միայն լուսանկարներն են ցուցադրվել, մեքենան կլինի ավելի ուշ: Ունիվերսալը նույնպես կունենա երկու նստելատեղ,մեծ բեռնախցիկ և էլեկտրահաղորդակով բարձրացող երրորդ դուռ: Կպահպանվեն նաև Zagato ատելիեի այցեքարտը համարվող երկու նրբագեղ ուռուցիկությունները, որ ձգվում են տանիքի երկարությամբ: Մեքենաները կստանան 5,9 լիտրանոց  600ձիաուժանոց մթնոլորտայինV12շարժիչ՝ փոխառված սերիական Vanquish S-ից: Ունիվերսալը կթողարկվի 99, իսկ Speedster-ը՝ 28 օրինակով և կդառնա այս ընտանիքի ամենահազվագյուտ մեքենան: Նորույթների գնի մասին պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն մամուլում շրջանառվում են խոսակցություններ 1,2մլն ֆունտ ստեռլինգի մասին:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ