• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
Մրցարշավային Aston Martin Vulcan՝ արդեն հանրային ճանապարհների համար
  • 06/01/2018
  • 347

Մրցարշավային Aston Martin Vulcan՝ արդեն հանրային ճանապարհների համար

Բրիտանական RML Group ինժեներական ընկերությունը մրցարշավային Aston Martin Vulcan սուպերքարը վերափոխել է քաղաքային ավտոմեքենայի, որը կարելի է շահագործել ընդհանուր օգտագործման ճանապարհներին: Մեքենան ցուցադրվել է լրագրողներին: Հենց նրանք էլ հրապարակել են մեքենայի առաջին լուսանկարները թվիթեր սոցիալական ցանցում: Դատելով նկարներից, կարելի է հաստատել, որ սուպերքարը նոր կապոտ և գլխային  լուսարձակներ ունի, իսկ Vulcan-ի օրիգինալ լուսատեխնիկան օգտագործվում է

Բրիտանական RML Group ինժեներական ընկերությունը մրցարշավային Aston Martin Vulcan սուպերքարը վերափոխել է քաղաքային ավտոմեքենայի, որը կարելի է շահագործել ընդհանուր օգտագործման ճանապարհներին: Մեքենան ցուցադրվել է լրագրողներին: Հենց նրանք էլ հրապարակել են մեքենայի առաջին լուսանկարները թվիթեր սոցիալական ցանցում: Դատելով նկարներից, կարելի է հաստատել, որ սուպերքարը նոր կապոտ և գլխային  լուսարձակներ ունի, իսկ Vulcan-ի օրիգինալ լուսատեխնիկան օգտագործվում է  որպես ցերեկային ընթացային լույսեր: Ավտոմեքենան ստացել է շրջադարձի ցուցիչներ, իսկ հետին լուսարձակների լուսադիոդային էլեմենտները ծածկված են թափանցիկ պլաստիկով: Նոր Vulcan-ը  պահպանել է նախկին ուժային ագրեգատը՝ 820 ձիաուժ հզորությամբ, 7 լիտրանոց մթնոլորտային V12 շարժիչ, որ աշխատում է 6 աստիճան սեկվենտալ Xtrac փոխանցումատուփի հետ: Վերջինս վերակարգավորումների է ենթարկվել, որ ավելի հարմարավետ դառնա  սովորական ճանապարհներին տեղաշարժվելու համար:

Vulcan-ը  համալրված է բարձր շփման դիֆերենցիալով, ադապտիվ մեղմիչներ ունեցող  կախոցով, որը մեքենան բարձրացրել է 30 մմ-ով, մի քանի ռեժիմով հակատեղապտույտային համակարգով: Autocar պարբերականի հաղորդմամբ, մրցարշավային Vulcan-ի վերափոխումը ճանապարհային մեքենայի կտևի 4-5 ամիս և լրամշակումները կարժենան 6-անիշ թիվ:  Հիշեցնենք, որ առաջին անգամ 2015 թ-ին Ժնևի ավտոսրահում ցուցադրված Aston Martin Vulcan-ը թողարկվել է ընդամենը 24 օրինակով և նրա բազային արժեքը կազմում է 1,8 մլն ֆունտ ստեռլինգ: RML Group ինժեներական ընկերությունը հայտարարել է, որ առայժմ միայն 5 մարդ է հետաքրքրվել սուպերքարը վերափոխելու այս մտահաղացմամբ:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ