• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
BMW M3 և M4՝ հատուկ M Heat Edition թողարկմամբ
  • 06/01/2018
  • 469

BMW M3 և M4՝ հատուկ M Heat Edition թողարկմամբ

BMW ընկերությունը երկու նորույթ է պատրաստել իր երկրպագուների համար՝ M3 սեդանի և M4 կուպեի M Heat Edition հատուկ թողարկումներ: Նորույթները կարտադրվեն սահմանափակ քանակությամբ՝ յուրաքանչյուրից 15 օրինակ և միայն ճապոնական շուկայի համար: M Heat Edition–ն իր մեջ ներառում է Competition Package-ը, որին ավելացել են M Performance բաղադրիչներ: Նոր են առջևի սպլիտերը, հետին դիֆուզորը, հայելիների նոր թասակները՝

BMW ընկերությունը երկու նորույթ է պատրաստել իր երկրպագուների համար՝ M3 սեդանի և M4 կուպեի M Heat Edition հատուկ թողարկումներ: Նորույթները կարտադրվեն սահմանափակ քանակությամբ՝ յուրաքանչյուրից 15 օրինակ և միայն ճապոնական շուկայի համար: M Heat Edition–ն իր մեջ ներառում է Competition Package-ը, որին ավելացել են M Performance բաղադրիչներ: Նոր են առջևի սպլիտերը, հետին դիֆուզորը, հայելիների նոր թասակները՝ բոլորը կարբոնից: Սրահում նոր սպորտային ղեկանիվ է հայտնվել, որ պատված է ալկանտարայով, չժանգոտվող պողպատից ոտնակներ և կարբոնից հարդարանքի նոր դետալներ: Թափքի համար ընտրվել է հատուկ կապույտ ներկ՝ Tanzanite Blue, ստանդարտ անվադողերն իրենց տեղը զիջել են 20 դյույմանոց անվասկավառակներին: Թափքի վրա հատուկ թողարկմանը վերաբերող մակագրություններ ու տարբերակիչ նշաններ կան:

BMW-ի ճապոնական մասնաճյուղը հայտարարել է, որ M3 Heat Edition սեդանի  գինը սկսվում է 120 720 դոլարից, իսկ M4 Heat Edition կուպեն մի փոքր ավելին արժե՝ նրա գինը սկսվում է 122 850 դոլարից:  Բացի այդ BMW-ն հայտարարել է, որ տեղական շուկայում իր մոդելային շարքում կավելանան նաև 3-րդ սերիայի M Sports Edition Shadow մոդելները, որոնք նախկինում թողարկվել են միայն խիստ սահմանափակ քանակով:

3-րդ սերիայի ունիվերսալի և սեդանի համար հասանելի կլինի հավելումների փաթեթ, որն իր մեջ ներառում է թափքի հատուկ նարնջագույն գույն՝ գնորդի ցանկությամբ, սև ռադիատորային քողարկիչ, գունավորված օպտիկա, 19 դյույմանոց անվասկավառակներ, կապույտ կարերով սև կաշվե պաստառներ և պողպատից ոտնականեր: M Sport  Edition Shadow-ի բազային տարբերակի գինը սկսվում է 47 հազար դոլարից և հասնում է 60 հազար դոլարի 330e i Performance M Sports Edition Shadow մոդիֆիկացիայի համար:

Heat Edition և Edition Shadow մոդելները պատվիրատուներին կհասնեն 2018 թ-ի փետրվարին:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ