• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
BMW M5-ի նոր ռեկորդը
  • 12/01/2018
  • 690

BMW M5-ի նոր ռեկորդը

Նոր սերնդի BMW M5 սպորտային սեդանը ամենաերկարընթաց դրիֆտի համաշխարհային ռեկորդ է սահմանել: M5-ը չընդհատվող կողասահքով անցել է 374,17 կմ: 8 ժամ տևած դրիֆտի ընթացքում մեքենան 5 անգամ վերալիցքավորելու անհրաժեշտություն է ունեցել, սակայն կանգ չի առել և ոչ մի րոպե: Հենց ընթացքի ժամանակ օգտագործվել է արագ լիցքավորման նոր համակարգ, որ կարող է 50վրկ-ում մինչև 70 լիտրով

Նոր սերնդի BMW M5 սպորտային սեդանը ամենաերկարընթաց դրիֆտի համաշխարհային ռեկորդ է սահմանել: M5-ը չընդհատվող կողասահքով անցել է 374,17 կմ: 8 ժամ տևած դրիֆտի ընթացքում մեքենան 5 անգամ վերալիցքավորելու անհրաժեշտություն է ունեցել, սակայն կանգ չի առել և ոչ մի րոպե: Հենց ընթացքի ժամանակ օգտագործվել է արագ լիցքավորման նոր համակարգ, որ կարող է 50վրկ-ում մինչև 70 լիտրով համալրել մեքենայի վառելիքի պաշարը: Մրցուղում նոր սերնդի M5 սեդանի հետ հավասարվել է նախորդ սերնդի  մեկ ուրիշ M5 սեդան՝ լրացուցիչ լիցքավորման բաքով: Փորձարկվող մեքենան վառելիքը պոմպով քաշել է հենց ընթացքի ժամանակ: Բացի արդեն գրանցված ռեկորդից , գրանցվել է ևս մեկը՝ երկու մեքենաներով ամենաերկարընթաց սինխրոն դրիֆտը, որի ժամանակ երկու մեքենան վերահսկվող կողասահքով անցել են 63,16 կմ: Երկու նվաճումն էլ գրանցվել է Գինեսի ռեկորդների  գրքի պաշտոնական ներկայացուցչի կողմից:

Սեդանը վարել է BMW-ի վարորդական վարպետության դպրոցի հրահանգիչ Յոհան Շվարցը: 8 ժամվա ընթացքում M5-ը կատարել է ավելի քան 2000 շրջպտույտ Հարավային Կարոլինայում գտնվող BMW Performance Center մրցուղում: Մեքենան անցել է 374,17 կմ, գերազանցելով Toyota GT86-ի անցած տարի գրանցած 209,5 կմ ռեկորդը: Ճապոնական կուպեն կողասահքով հաղթահարել է այդ տարածությունը 5ժամ 46 րոպեում:

Նոր սերնդի BMW M5-ը համալրված է 4,4 լիտրանոց, 600 ձիաուժ հզորությամբ 8 գլանային  տուրբոշարժիչով և 8 աստիճան ավտոմատ փոխանցումատուփով: Մեքենայի լիաքարշակ համակարգն ունի առջևի սռնին անջատելու հնարավորություն: BMW M5-ը 0-100կմ/ ժ արագությունը զարգացնում է 3,4 վրկ-ում, իսկ առավելագույն արագությունը 300կմ/ժ է:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ