• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
Նախասերիական BMW X7-ի արտադրությունը
  • 24/12/2017
  • 680

Նախասերիական BMW X7-ի արտադրությունը

BMW ընկերությունը հրապարակել է իր ամենամեծ արտաճանապարհայինի ՝X7-ի նախասերիական օրինակների հոսքային արտադրության առաջին լուսանկարները: Լուսանկարներն արվել են ամերիկյան Սպարտանբերգ քաղաքի BMW-ի գործարանում: Նախասերիական օրինակներն անհրաժեշտ են բարդ կլիմայական պայմաններում փորձարկումներ անելու, մոդեռնիզացված հոսքագծի ստուգման համար: Միայն բոլոր փորձարկումներից և ստուգումներից հետո ընկերությունը կհաստատի ապրանքային օրինակների արտադրությունը: BMW X7-ը վաճառքում պետք է հայտնվի հաջորդ տարվա վերջին:

BMW ընկերությունը հրապարակել է իր ամենամեծ արտաճանապարհայինի ՝X7-ի նախասերիական օրինակների հոսքային արտադրության առաջին լուսանկարները: Լուսանկարներն արվել են ամերիկյան Սպարտանբերգ քաղաքի BMW-ի գործարանում: Նախասերիական օրինակներն անհրաժեշտ են բարդ կլիմայական պայմաններում փորձարկումներ անելու, մոդեռնիզացված հոսքագծի ստուգման համար: Միայն բոլոր փորձարկումներից և ստուգումներից հետո ընկերությունը կհաստատի ապրանքային օրինակների արտադրությունը: BMW X7-ը վաճառքում պետք է հայտնվի հաջորդ տարվա վերջին: Թեպետ լուսանկարներում արտաճանապարհայինի ամբողջական պատկերը չի ներկայացված, սակայն երևում է, որ այն արտաքնապես նման է X7 iPerformance կոնցեպտին: Վերջինս ցուցադրվել է այս տարվա սեպտեմբերին Ֆրանկֆուրտի  ավտոսրահում:

Նախատիպը 5 մետրանոց արտաճանապարհային է՝ 6 նստելատեղով և հիբրիդային ուժային ագրեգատով: Համալրված է լազերային  լուսարձակներով, 12,3 դյույմանոց  էկրան ունեցող էլեկտրոնային սարքավորումների հարթակով, երկրորդ շարքի ուղևորների համար նախատեսված առանձին մուլտիմեդիական համակարգով, 23 դյույմանոց անվասկավառակներով: Ամենայն հավանականությամբ, առաջարկվող շարժիչային շարքում կլինեն 6 և 8 գլանային ուժային ագրեգատներ, որ հանդիպում են մակնիշի այլ մոդելներում, հիբրիդային ուժային համակարգ, որ կփոխառվի 7-րդ սերիայից,հնարավոր է նաև V12 շարժիչով մոդիֆիկացիա:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ