Ferrari Portofino
  • 24/08/2017
  • 99

Ferrari Portofino

Իտալական Ferrari ընկերության մոդելային շարքը շուտով կհամալրվի նոր ռոդսթերով, որն, ի պատիվ  Ջենովայում գտնվող փոքրիկ բնակավայրի, ստացել է Portofino անունը: Մեքենան կփոխարինի Ferrari California T-ին: Նոր ռոդսթերի շնորհանդեսը տեղի կունենա աշնանը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում: Portofino-ն ստացել է նոր, թեթևացված և ավելի ամուր շասսի, ինչպես նաև ծալվող կոշտ տանիք: California T –ի համեմատ նրա չափսերն առանձնապես

Իտալական Ferrari ընկերության մոդելային շարքը շուտով կհամալրվի նոր ռոդսթերով, որն, ի պատիվ  Ջենովայում գտնվող փոքրիկ բնակավայրի, ստացել է Portofino անունը: Մեքենան կփոխարինի Ferrari California T-ին: Նոր ռոդսթերի շնորհանդեսը տեղի կունենա աշնանը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում: Portofino-ն ստացել է նոր, թեթևացված և ավելի ամուր շասսի, ինչպես նաև ծալվող կոշտ տանիք: California T –ի համեմատ նրա չափսերն առանձնապես չեն փոխվել՝ 16 մմ-ով աճել է երկարությունը(4586մմ), 28մմ-ով՝ լայնությունը(1938մմ), իսկ բարձրությունը նվազել է 4մմ-ով(1318մմ): Անվային բազան հավանաբար չի փոխվել՝ այդ մասին ավտոարտադրողը լռում է:Սրահի փոփոխություններն ավելի շատ էվոլյուցիոն, քան հեղափոխական բնույթ են կրում: Շնորհիվ առջևի նստելատեղերի թիկնակների կառուցվածքային փոփոխության, երկրորդ շարքում մի փոքր ավելի ազատ ու հարմարավետ է դարձել: Նոր է 10,2 դյույմանոց էկրանով մուլտիմեդիական համակարգը:

Ռոդսթերի տանիքը կարող է ծալվել նույնիսկ ընթացքի ժամանակ, իսկ քամու հոսքը կառավարելի է դարձել ավելի կատարելագործված դեֆլեկտորի շնորհիվ: Portofino-ի քաշը բաշխված է 46/54 հարաբերակցությամբ՝  հօգուտ հետին հատվածի: Մեքենան կունենա էլեկտրակառավարվող դիֆերենցիալ E-Diff 3, էլեկտրական ուժեղարարով  ղեկային կառավարում, կատարելագործված նոր մեղմիչներ:Կապոտի տակ  կրկնակի տուրբիններով 3,9 լիտրանոց V8շարժիչն է, որ զարգացնում է 600ձիաուժ և 760 Նմ պտտող մոմենտ՝ 40 ձիաուժով ավելի, քան California T-ն: 0-100կմ/ժ արագությանը մեքենան հասնում է 3,5 վրկ-ում, իսկ առավելագույն արագությունը 320կմ/ժ է:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ