• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
Frankurt Motor Show-2017 – BMW X7 Concept
  • 13/09/2017
  • 379

Frankurt Motor Show-2017 – BMW X7 Concept

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում  արդեն 67-րդ անգամ իր աշխատանքներն է սկսել Frankurt Motor Show-2017 միջազգային ավտոսրահը: Այս տարվա ցուցադրությունը նախորդների պես հարուստ չէ խոշոր ու ցնցող ավտոնորույթներով:Հայտարարված նոր մեքենաներից շատերը տարբեր միջոցառումների ժամանակ արդեն ներկայացվել են, մի մասն էլ գաղտնազերծվել է ավտոսրահի բացման նախօրեին:Այդուհանդերձ, ուշագրավ մեքենաների պակաս չի լինի՝ բրիտանական Jaguar E-Pace, նոր սերնդի Porsche Cayenne,

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում  արդեն 67-րդ անգամ իր աշխատանքներն է սկսել Frankurt Motor Show-2017 միջազգային ավտոսրահը: Այս տարվա ցուցադրությունը նախորդների պես հարուստ չէ խոշոր ու ցնցող ավտոնորույթներով:Հայտարարված նոր մեքենաներից շատերը տարբեր միջոցառումների ժամանակ արդեն ներկայացվել են, մի մասն էլ գաղտնազերծվել է ավտոսրահի բացման նախօրեին:Այդուհանդերձ, ուշագրավ մեքենաների պակաս չի լինի՝ բրիտանական Jaguar E-Pace, նոր սերնդի Porsche Cayenne, VW T-Roc քրոսովեր, թարմացված  Toyota Land Cruiser Prado, բազմաթիվ հետաքրքիր կոնցեպտ մեքենաներ:

Բավարական BMW կոնցեռնը ներկայացրել է իր նոր X7 Concept-ը, որ դիզայներական հետաքրքիր լուծումների հարթակ է դարձել: Չափազանց մեծ ռադիատորային քողարկիչը բավականին անսովոր է բավարական մակնիշի համար, անսովոր են նաև առջևի և հետևի նեղ full LED լուսարձակները:Կոնցեպտի երկարությունը 5,2մ է և թափքի տպավորիչ չափսերի համեմատ 23 դյույմանոց ահռելի անվասկավառակներն արդեն այնքան էլ մեծ չեն թվում:Սրահի դիզայնը բավականին պահպանողական և լակոնիկ է ստացվել: Թերևս միայն տեսադաշտային  տանիքն ու անսովոր ղեկանիվն են վառ տպավորություն թողնում:Սրահը նախատեսված է 6 հոգու համար: Երկրորդ շարքի ուղևորներն ունեն ժեստերով կառավարվող անհատական տեղեկատվական-ժամանցային համակարգ:Սարքավորումների հարթակը փոխարինվել է 12,3 դյույմանոց թվային էկրանով,որը մուլտիմեդիական էկրանի հետ մի ամբողջություն է կազմում:

X7 Concept-ը շարժման մեջ է դնում հիբրիդային ուժային ագրեգատը: Այդ մասին է վկայում կոնցեպտի  iPerformance մակագրությունը:Սակայն սերիական BMW X7-ը կունենա ավանդական բենզինային շարժիչներ՝ 6 գլանային 335 ձիաուժ հզորությամբ և 4,4 լիտրանոց և 445 ձիաուժանոց V8:Կստանա նաև 3 լիտրանոց 300 ձիաուժանոց դիզելային ագրեգատ:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ