• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
Jeep Cherokee՝ արդեն ավանդական արտաքինով
  • 24/12/2017
  • 174

Jeep Cherokee՝ արդեն ավանդական արտաքինով

Ամերիկյան Jeep ընկերությունը ներկայացրել է իր Cherokee  արտաճանապարհայինի թարմացված տարբերակը: Ավտոարտադրողը «մեղմացրել է» մոդելի դիզայնը, հաղորդելով նրան ավելի ավանդական արտաքին, քանի որ նախորդ  տարբերակը բազում քննադատությունների էր արժանացել դիմային հատվածի  տարօրինակ դիզայնի պատճառով: Թարմացված Cherokee-ի մասին մանրամասներ չի հաղորդվում, պարզապես ընկերությունը հայտարարել է, որ նոր դիզայնն ավելի բնական է ու պրեմիալ և վերաոճավորված մոդելի համար

Ամերիկյան Jeep ընկերությունը ներկայացրել է իր Cherokee  արտաճանապարհայինի թարմացված տարբերակը: Ավտոարտադրողը «մեղմացրել է» մոդելի դիզայնը, հաղորդելով նրան ավելի ավանդական արտաքին, քանի որ նախորդ  տարբերակը բազում քննադատությունների էր արժանացել դիմային հատվածի  տարօրինակ դիզայնի պատճառով: Թարմացված Cherokee-ի մասին մանրամասներ չի հաղորդվում, պարզապես ընկերությունը հայտարարել է, որ նոր դիզայնն ավելի բնական է ու պրեմիալ և վերաոճավորված մոդելի համար կառաջարկվեն տնտեսող ուժային ագրեգատներ:

Jeep Cherokee-ի ներկայիս սերունդը ներկայացվել է 2013 թ-ին և շնորհանդեսից անմիջապես հետո արժանացել սուր քննադատությունների՝ մեքենան անվանում էին «ապրիլմեկյան կատակ», «ծաղրանկար»: Ի պատասխան քննադատությունների, ընկերությունը հայտարարել էր, որ մեքենայի դիզայնն ուղղված է ապագային, որ 5 տարի հետո էլ իր ինքնատիպությամբ կարողանա գրավել գնորդներին:

Մինչև ռեսթայլինգը Cherokee-ին առաջարկվում էր հետևյալ շարժիչներով՝ 2,4 լիտրանոց, 4 գլանային բենզինային շարժիչ, որ զարգացնում էր 177 ձիաուժ, 3,2 լիտրանոց, 272 ձիաուժանոց բենզինայինV6  և 2 լիտրանոց դիզելային շարժիչ, որի հզորությունը 170 ձիաուժ է: Խոստացված նոր և տնտեսող շարժիչների մասին տեղեկություններ առայժմ չկան: Մոդելի ամենաարտաճանապարհային Trailhawk մոդիֆիկացիան համալրված է լիաքարշակ համակարգով՝ կցորդիչի հարկադիր բլոկավորմամբ, իջեցնող փոխանցումով և հետին դիֆերենցիալի բլոկավորմամբ:

Թարմացված Jeep Cherokee-ի հանրային առաջնելույթը տեղի կունենա հունվարին Դեթրոյթի ավտոշոուի ժամանակ:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ