• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
 Mercedes-Benz G-Class-2019
  • 12/01/2018
  • 886

 Mercedes-Benz G-Class-2019

Համաշխարհային շնորհանդեսից առաջ համացանցում հայտնվել են նոր սերնդի Mercedes-Benz G-Class-ի առաջին լուսանկարներն առանց ներկաքողարկման: Մեքենայի արտաքինում նկատելի փոփոխություններ չկան՝ 1979 թ-ից ի վեր այս արտաճանապարհայինը պահպանում է իր արդեն դասական դարձած էքստերիերը, և հավանաբար հենց դա է գրավում մոդելի երկրպագուներին: Սակայն նորություններ կան արտաճանապարհայինի տեխնիկական բնութագրերում: Ավտոարտադրողը հայտնել է, որ նոր սերնդի G-Class-ը կառուցվել է

Համաշխարհային շնորհանդեսից առաջ համացանցում հայտնվել են նոր սերնդի Mercedes-Benz G-Class-ի առաջին լուսանկարներն առանց ներկաքողարկման: Մեքենայի արտաքինում նկատելի փոփոխություններ չկան՝ 1979 թ-ից ի վեր այս արտաճանապարհայինը պահպանում է իր արդեն դասական դարձած էքստերիերը, և հավանաբար հենց դա է գրավում մոդելի երկրպագուներին: Սակայն նորություններ կան արտաճանապարհայինի տեխնիկական բնութագրերում: Ավտոարտադրողը հայտնել է, որ նոր սերնդի G-Class-ը կառուցվել է աստիճանային հենահարթակի վրա և ստացել է 9 աստիճան ավտոմատ փոխանցումատուփ՝ հատուկ էլեկտրոնիկայով կառավարող G-Mode համակարգով: Այն միանում է ավտոմատ, երբ բլոկավորվում են  բոլոր 3 դիֆերենցիալները, և ակտիվանում են իջեցնող փոխարկումները: Այս դեպքում էլեկտրոնիկան հարմարեցնում է ղեկային կառավարման աշխատանքի ալգորիթմը, գազի ոտնակն ու շասիի էլեմենտները ծանր արտաճանապարհային պայմաններում  տեղաշարժվելու համար: Նոր սերնդի G-Class-ի համար Mercedes-ն ու և AMG-ն համատեղ մշակել են կրկնակի լայնակի լծակներով նոր անկախ կախոց:Արտաճանապարհայինի լուսածերպը ավելացել է 6 մմ-ով և կազմում է 241մմ, իսկ հաղթահարելի խորությունը, նախորդ սերնդի համեմատ, ավելացել է 10 սմ-ով և կազմում է 70սմ: Վերընթացի անկյունը 30 աստիճան է, իսկ վայրէջքինը՝ 31:

Նոր սերնդի Mercedes-Benz G-Class-ի սրահը նախկինում արդեն ցուցադրվել է: Այն իրականացվել է գերմանական ավտոարտադրողի ներկա մոդելների՝ E-Class -ի և S-Class -ի ոճով: Նոր սերնդի G-Class-ի շնորհանդեսը տեղի կունենա հունվարին, Դեթրոյթի միջազգային ավտոսրահում:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ