• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
Nissan 370Z սպորտկուպեն թարմացվել է
  • 01/09/2017
  • 119

Nissan 370Z սպորտկուպեն թարմացվել է

Ճապոնական Nissan Motor ընկերությունը թարմացրել է իր 370Z սպորտային կուպեն: Մոդեռնիզացիայի է ենթարկվել մեքենայի ինչպես արտաքինը, այնպես էլ տեխնիկական մասն ու համալրումները: Արտաքին փոփոխություններից են գուներանգված լուսատեխնիկան, որ նախկինում միայն Nismo մոդիֆիկացիայի գերապատվությունն էր, դռների սև բռնակները, փոփոխված հետին բամփերը և նոր դիզայնով 19 դյույմանոց անվասկավառակները: Սպորտկուպեի գունային գամմայում ավելացել նոր գույն՝ կարմիր մետալիկ: Իբրև

Ճապոնական Nissan Motor ընկերությունը թարմացրել է իր 370Z սպորտային կուպեն: Մոդեռնիզացիայի է ենթարկվել մեքենայի ինչպես արտաքինը, այնպես էլ տեխնիկական մասն ու համալրումները: Արտաքին փոփոխություններից են գուներանգված լուսատեխնիկան, որ նախկինում միայն Nismo մոդիֆիկացիայի գերապատվությունն էր, դռների սև բռնակները, փոփոխված հետին բամփերը և նոր դիզայնով 19 դյույմանոց անվասկավառակները: Սպորտկուպեի գունային գամմայում ավելացել նոր գույն՝ կարմիր մետալիկ: Իբրև օպցիա կարելի է պատվիրել NissanConneect մուլտիմեդիական համակարգ 7 դյույմանոց էկրանով, նավիգացիայով, DVD նվագարկիչով և հետին տեսադաշտի տեսախցիկով: Թարմացված 370Z-ի շարժիչը նույնն է մնացել՝ 3,7 լ աշխատանքային ծավալով և 328 ձիաուժանոց 6 գլանային ուժային ագրեգատն աշխատում է 7 աստիճան ավտոմատ կամ 6 աստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ: Վերջինիս համար պատրաստել են Exedy ընկերության ուժեղացված կցորդիչ, որը փոխարկումները դարձնում է ավելի հարմարավետ և պարզ: Թարմացված 370Z-ը ևս մեկ հիշեցում է Z ավտոընտանիքի մասին նրա 50-ամյա հոբելյանի նախօրեին:

Սպորտկուպեի գինը Միացյալ Նահանգներում սկսվում է 30 հազար դոլարից:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ