• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00
Porsche Cayenne 2019
  • 30/08/2017
  • 192

Porsche Cayenne 2019

Օգոստոսի 29-ին, Շտուտգարտում կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ, պաշտոնապես ներկայացվել է 2019 մոդելային տարվա Porsche Cayenne-ը: Քրոսովերի երրորդ սերունդը պահպանել է իր ճանաչելի արտաքինը՝ հզոր ռադիատորային քողարկիչ,հետին սպոյլեր, սակայն նկատելի փոփոխություններ նույնպես կան՝բոլորովին նոր հետին լուսարձակներ Porsche Panamera-ի ոճով: Մեքենայի անվային բազան չի փոխվել, սակայն մեքենան դարձել է ավելի երկար՝4918մմ(+63մմ), ավելի լայն՝ 1983մմ(+44մմ) և ավելի ցածր՝1696մմ(-9մմ):

Օգոստոսի 29-ին, Շտուտգարտում կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ, պաշտոնապես ներկայացվել է 2019 մոդելային տարվա Porsche Cayenne-ը: Քրոսովերի երրորդ սերունդը պահպանել է իր ճանաչելի արտաքինը՝ հզոր ռադիատորային քողարկիչ,հետին սպոյլեր, սակայն նկատելի փոփոխություններ նույնպես կան՝բոլորովին նոր հետին լուսարձակներ Porsche Panamera-ի ոճով: Մեքենայի անվային բազան չի փոխվել, սակայն մեքենան դարձել է ավելի երկար՝4918մմ(+63մմ), ավելի լայն՝ 1983մմ(+44մմ) և ավելի ցածր՝1696մմ(-9մմ): Չափսերի այս աննշան թվացող փոփոխության շնորհիվ 15 տոկոսով ավելացել է բեռնախցիկի տարողունակությունը՝ հասնելով 700 լ-ի: Շնորհիվ առատորեն օգտագործված ալյումինի, նոր սերնդի Cayenne-ի  քաշը նվազել է 55կգ-ով: Արդեն բազային համալրմամբ նոր քրոսովերը ստացել է ակտիվ լիաքարշակ համակարգ,19-21 դյույմանոց անվասկավառակներ,լուսադիոդային լուսարձակներ, կայանելուն օգնող համակարգ և այլն: Նորություն է PSCB արգելակման համակարգը, որն, ինչպես վստահեցնում են գերմանացի մասնագետները, չունի նմանօրինակը: Այն առաջարկվում է միայն 20 և21 դյույմանոց անվասկավառակների հետ: Սրահի դիզայնում նույնպես զգացվում է Panamera-ի ոճը՝ մեքենան կառավարվում է հիմնականում սենսորային հարթակների և էկրանների միջոցով: Նոր մուլտիմեդիական համակարգը, որի12,3 դյույմանոց սենսորային էկրանը տեղակայված է կենտրոնում, շատ գործողություններ կատարում է ձայնային կառավարմամբ:

Սկզբնականշրջանում  նոր սերնդի Porsche Cayenne-ը կառաջարկվի երկու շարժիչով՝բազային տարբերակի համար 3 լիտրանոց,340 ուժանոց V6 Turbo, որ գերազանցում է նախորդին 40 ձիաուժով և  S մոդիֆիկացիայի համար՝ 2,9 լիտրանոց  440ձիաուժանոց  կրկնակի տուրբիններով V6, որ հզոր է նախորդից  20 ձիաուժով: Այս շարժիչները կաշխատեն 8 աստիճան կատարելագործված ավտոմատ փոխանցումատուփի հետ: Հետագայում կլինեն նաև նոր շարժիչներ և նոր մոդիֆիկացիաներ: Porsche Cayenne-ի 0-100կմ/ժ արագացումը կազմում է 6,2վրկ, իսկ առավելագույն արագությունը՝ 245կմ/ժ:  Porsche Cayenne S-ի արագացումը կազմում է 5,2վրկ, առավելագույն արագությունը՝ 265կմ/ժ: Մնում է ավելացնել, որ մեքենան ամերիկյան շուկայում կհայտնվի 2018թ-ի կեսերին: Բազային տարբերակի գինը կսկսվի 65 700 դոլարից, իսկ սպորտային տարբերակինը՝ 82 900 դոլարից:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ