• (374) 12 421010
  • info@autofan.am
  • Երկ - Ուրբ՝ 9:00 - 18:00, Շբթ՝ 9:00 - 15:00

2017թ. Սեպտեմբեր ամսից մենք հանդիսանում ենք ООО «РН-Смазочные материалы» ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Այն հանդիսանում է ПАО «НК «Роснефть»-ի դուստր ընկերությունը և մասնագիտացած է յուղերի, քսանյութերի, տեխնիկական հեղուկների արտադրության մեջ: Роснефть-ի արտադրանքը մատակարարվում է 33 երկիր: 2016թ. ընկերությունն իրացրել է 775.000 տոննա արտադրանք:

Роснефть-ը տիրապետում է յուղերի արտադրության ողջ ցիկլին՝ հումքի արտահանումից մինչև վերջնական սպառողին հասնելը: Այն հանդիսանում է 1-ին խմբի բազային յուղի խոշորագույն արտադրողներից: Իսկ 2017թ. արդեն գործարկվել է 3-րդ խմբի բազային յուղի սեփական արտադրությունը: 3-րդ խմբի բազան օգտագործվում է սինթետիկ և կիսասինթետիկ յուղերի արտադրության մեջ:

Роснефть-ի արտադրանքն ունի 3 կարևոր առավելություն

  • Լայն տեսականին. Այն արտադրում է բոլոր ոլորտների համար նախատեսված յուղեր և քսայուղեր. Մարդատար մեքենաներ, կոմերցիոն տրանսպորտ, արտադրություն, հանքարդյունաբերություն և այլն
  • Կայուն որակը. Ողջ արտադրական ցիկլն իրականացվում է որակի խիստ վերահսկողության պայմաններում: Դրա շնորհիվ մեր արտադրանքի բոլոր խմբաքանակները պահպանում են նույն որակական հատկանիշները
  • Մատչելի և կայուն գինը. Քանի որ արտադրական ողջ ցիկլը իրականացվում է ընկերության կողմից, արտադրանքի գինը կախում չունի արտաքին գործոններից:

Դարձե՛ք գործընկեր

Մենք կպատասխանենք Ձեզ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ