Բոլոր սինթետիկ յուղերը նույն կերպ չեն աշխատում
  • 30/08/2017
  • 230

Բոլոր սինթետիկ յուղերը նույն կերպ չեն աշխատում

Սինթետիկ յուղերի առավելությունների մասին գիտեն բոլորը: Դրանք ավելի արդյունավետ ու ավելի լավ են աշխատում և պաշտպանում շարժիչը, քան հանքային կամ նույնիսկ կիսասինթետիկ յուղերը: Սակայն բոլոր սինթետիկ յուղերը նույն կերպ չեն աշխատում: Ի՞նչն է պատճառը: Տարբեր արտադրողներ օգտագործում և մշակում են տարբեր բազային յուղեր, որոնց  հիման վրա էլ ստանում են վերջնական արդյունքը: Սինթետիկ յուղերի բաղադրության մեջ

Սինթետիկ յուղերի առավելությունների մասին գիտեն բոլորը: Դրանք ավելի արդյունավետ ու ավելի լավ են աշխատում և պաշտպանում շարժիչը, քան հանքային կամ նույնիսկ կիսասինթետիկ յուղերը: Սակայն բոլոր սինթետիկ յուղերը նույն կերպ չեն աշխատում:

Ի՞նչն է պատճառը: Տարբեր արտադրողներ օգտագործում և մշակում են տարբեր բազային յուղեր, որոնց  հիման վրա էլ ստանում են վերջնական արդյունքը: Սինթետիկ յուղերի բաղադրության մեջ բացի հիմնային յուղից մտնում են նաև հավելանյութեր՝ տարբեր բաղադրությամբ, համակցությամբ ու համաչափությամբ: Յուղի արդյունավետությունը որոշվում է այդ բաղադրիչների համակցությամբ:

Այդ պատճառով էլ ուսումնասիրությունների ընթացքում շատ ժամանակ է ծախսվում անհրաժեշտ հավելումների և բաղադրիչների ճշգրիտ համադրությունը գտնելու համար: Դա որոշվում է այն հանգամանքով, թե կոնկրետ ինչպիսի պաշտպանություն է անհրաժեշտ տվյալ շարժիչին: Հենց դա է սկզբունքային տարբերությունը սինթետիկ յուղերի միջև: Հավելանյութի որոշակի տեսակի որոշակի քանակության մի փոքր ավել օգտագործումը կապահովի շարժիչի հիանալի մաքրություն, բայց պաշտպանությունը կարող է տուժել: Եթե պակասեցնել տվյալ հավելանյութը, ապա շարժիչը բարձր ջերմաստիճաններում կսկսի ավելի արդյունավետ աշխատել, սակայն կթերանա սառը գործարկման ժամանակ:

Մի արտադրող ուշադրությունը կենտրոնացնում է փականների մաքրությունը պահպանելուն, մյուսը՝ այրումից առաջացած նստվածքը նվազեցնելուն: Ամեն ավտոարտադրող իր պահանջներն ունի յուղերից: Այդ պատճառով էլ կոնկրետ շարժիչների համար արտադրված յուղերը չեն կարող լավ աշխատել այլ շարժիչի համար: Սա լուրջ պատճառ է օգտագործելու այն յուղը, որ նախատեսված է հենց Ձեր շարժիչի համար: Որակյալ ժամանակակից շարժիչային յուղ ընտրելիս պետք է մեքենայի շահագործման ուղեցույցի մեջ փնտրել ավտոարտադրողի կողմից խորհուրդ տրվող յուղերը: Կարելի է խորհրդակցել նաև մասնագետի հետ:

Նույնիսկ լավագույն սինթետիկ յուղը, որը նախատեսված չէ տվյալ մեքենայի շարժիչի համար, արդեն չի կարող լավ աշխատել տվյալ շարժիչում:

 Ի դեպ՝ բազային յուղերի (հատկապես սինթետիկ բազայի) և հավելանյութերի արտադրողները շատ քիչ են աշխարհում: Բոլոր բրենդերն օգտվում են այդ արտադրողների ապրանքերից՝ իրենց յուղերն արտադրելիս: Օրինակ՝ 3-րդ խմբի սինթետիկ բազային յուղի խոշորագույն արտադրողը SK Lubricants կորպորացիան է: Այն ապահովում է համաշխարհային պահանջարկի 52%-ը: Սինթետիկ շատ յուղեր ամբողջությամբ կամ մասամբ պատրաստված են այս յուղի հիմքի վրա: SK Lubricants-ը սպառողին հայտնի է ZIC ապրանքանիշով:

Ձեր մեքենային համապատասխան յուղն ընտրելու համար զանգահարեք մեր մասնագիտացված խանութ՝ 043 11 30 03:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ