TVR Griffith
  • 10/09/2017
  • 149

TVR Griffith

Բրիտանական TVR ավտոընկերությունը ներկայացրել է նոր մոդել՝ Griffith սպորտային կուպեն: Մեքենայի հիմքում կարբոնից և պողպատից հենահարթակն է: Griffith-ը  ստեղծվել է iStream տեխնոլոգիայով, երբ մեքենան հավաքվում է նախապես պատրաստված դետալներից՝ ներառյալ թափքի մասերը, հենահարթակի և ուժային ագրեգատի բաղադրիչները: Այս տեխնոլոգիայի հեղինակը McLaren F1-ի հեղինակ Գորդոն Մյուրեյն է: Մեքենայի երկարությունը 4 314մմ է, լայնությունը՝1850, բարձրությունը՝ 1239մմ:Սպորտքարը կշռում

Բրիտանական TVR ավտոընկերությունը ներկայացրել է նոր մոդել՝ Griffith սպորտային կուպեն: Մեքենայի հիմքում կարբոնից և պողպատից հենահարթակն է: Griffith-ը  ստեղծվել է iStream տեխնոլոգիայով, երբ մեքենան հավաքվում է նախապես պատրաստված դետալներից՝ ներառյալ թափքի մասերը, հենահարթակի և ուժային ագրեգատի բաղադրիչները: Այս տեխնոլոգիայի հեղինակը McLaren F1-ի հեղինակ Գորդոն Մյուրեյն է:

Մեքենայի երկարությունը 4 314մմ է, լայնությունը՝1850, բարձրությունը՝ 1239մմ:Սպորտքարը կշռում է 1250 կգ, և այդ քաշը հավասարապես բաշխված է սռնիների միջև: Griffith-ը համալրված է 5լիտրանոց, 506 ձիաուժանոց V8 շարժիչով, որ փոխառվել է Ford Mustang-ից և կատարելագործվել բրիտանական Cosworth ընկերության կողմից: Շարժիչն աշխատում է 6 աստիճան մեխանիկական  Termec փոխանցումատուփի հետ: Սպորտային կուպեն 0-100կմ/ժ արագությանը հասնում է 4 վրկ-ում, իսկ առավելագույն արագությունը  320կմ/ժ է:Մեքենայի տեխնիկական համալրումներից են կարգավորվող մեղմիչները, ղեկային կառավարման էլեկտրական ուժեղարարը,օդափոխվող արգելակման սկավառակները, 19 դյույմանոց առջևի և 20 դյույմանոց ետին անվասկավառակները:

Griffith-ը կարժենա մոտ 90 000 ֆունտ ստեռլինգ: Նրա առաջին խմբաքանակը՝ Launch Edition սերիան, կթողարկվի 500 օրինակով: Մեքենան պատվիրատուներին կհասնի 2019 թ-ին:

© Բոլոր իրավունքները պաշտպանված են 2017 Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ