

Որակ և վստահություն՝ յուրաքանչյուր կիլոմետրում
«Ավտոֆանը» ավտոյուղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող առաջատար ընկերություն է Հայաստանում, որը մշտապես ձգտում է ապահովել բարձր որակ և բավարարել հաճախորդների սպասումները պրոֆեսիոնալ մակարդակով։
Նորարարություն, որ շարժում է առաջ
Արժեքներ, որ կերտում են ապագա
Ավտոֆան Էյ Սի ՍՊԸ-ն 2006թ-ից սկսած գործունեություն է ծավալում ավտոյուղերի և քսայուղերի շուկայում՝ որպես դիստրիբուցիոն ընկերություն։
Ներկայումս ընկերությունը հանդիսանում է այս ոլորտի առաջատարը և ավտոյուղերի ու ֆիլտրերի՝ Eurol B.V, Oscar Lubricants, ZIC, Gazpromneft, G-Energy, Roadwin, Baldwin և Denckermann հանրահայտ ապրանքանիշերի պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում:
Մենք մատակարարում ենք ավտոմեքենաների և հատուկ տեխնիկայի ընթացիկ սպասարկման բարձրորակ միջոցներ, ինչպես նաև տրամադրում ենք մասնագիտական խորհրդատվություն B2B, B2C և B2G սեգմենտի հաճախորդներին՝ պարբերաբար կատարելագործելով մեր ապրանքատեսականին և սպասարկումը։
-
100% տարածքային ընդգրկում Հայաստանում
-
50 + տեսակի ապրանքներ
-
3000 և ավելի գործընկերներ ՀՀ-ում
-
Աշխարհահռչակ 7 բրենդներ
Մեր պատմությունը
Կորպորատիվ մշակույթ
«Ավտոֆանում» մեզ համար առաջնային են բաց և անկեղծ փոխհարաբերությունները, ինքնազարգացումը, նախաձեռնողականությունը, արդյունավետությունը և իհարկե որակն ու լավագույն սպասարկման ապահովումը, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք զբաղեցնել շուկայում առաջատարի դիրքերը։
- Կարիերայի աճ
- Մասնագիտական կատարելագործում
- Մոտիվացիոն անհատական համակարգ
- Կորպորատիվ միջոցառումներ

PARTNERS
Gazpromneft
G-Energy
Zic
Eurol
Oscar
Denckermann