Մասնագիտացված ծառայություններ՝ առավելագույն արդյունավետության համար

Յուղի հետազոտության շարժական լաբորատորիա
«Ավտոֆանի» բացառիկ ծառայություններից է շարժական լաբորատորիան, որը թույլ է տալիս տեղում՝ առանց նմուշների տեղափոխման, իրականացնել շարժիչային յուղերի, քսայուղերի և տեխնիկական այլ հեղուկների հետազոտություններ։ Լաբորատորիան նախատեսված է հեղուկների վիճակի արագ ու ճշգրիտ գնահատման, հանգույցների վաղաժամ մաշվածության կանխարգելման, ընթացիկ վիճակի ստուգման, կիրառվող յուղի համապատասխանության ստուգման և որակի վերահսկման համար՝ ապահովելով բարձր արդյունավետություն, հուսալի տվյալներ և պրոֆեսիոնալ սպասարկում։
Յուղի հետազոտության շարժական լաբորատորիա -
Վիսկոզիմետրը հնարավորություն է տալիս որոշելու յուղի կինեմատիկ մածուցիկությունը 40°C ջերմաստիճանում։
-
Ինֆրակարմիր սպեկտրոմետր, որը հնարավորություն է ստեղծում տեղեկություններ ստանալ յուղի դեգրադացիայի և յուղին այլ նյութեր խառնվելու մասին։
-
Ռենտգենային սպեկտրոմետր, որը հնարավորություն է տալիս որոշելու նոր և աշխատած յուղերի քիմիական կազմը, մաշվածությունից առաջացած մետաղների կոնցետրացիան և աղտոտվածության պատճառ հանդիսացող տարրերը։
Յուղի վերականգնում
Տրանսֆորմատորային յուղի վերականգնումը վերադարձնում է նրա օգտակար հատկանիշները և երկարացնում աշխատանքի տևողությունը։ Սա ավելի մատչելի և արագ է, քան յուղի փոխումը։ Վերականգնումից հետո յուղն իր հատկանիշներով չի տարբերվում նոր յուղից։
Յուղի վերականգնում -
Տրանսֆորմատորի աշխատանքի ընթացքում յուղը ենթարկվում է տարբեր ազդեցությունների, որի պատճառով այն սկսում է կորցնել իր աշխատանքային հատկանիշները։ Որոշակի կրիտիկական կետից յուղի օգտագործումը կարող է վտանգավոր լինել կամ վնասել տրանսֆորմատորին։ Այդ պատճառով տարեկան առնվազն մեկ անգամ անհրաժեշտ է կատարել յուղի ստուգում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այն պետք է փոխել կամ վերականգնել։
-
Յուղի վերականգնումը մոտ 8 անգամ ավելի մատչելի է, քան փոխումը։ Բացի այդ՝ այն ավելի արագ պրոցես է։ Վերականգնված յուղն իր որակական հատկանիշներով չի զիջում նոր յուղին։
-
Յուղի վերականգնումն իրականացվում է տեղում՝ առանց տրանսֆորմատորի տեղաշարժման։ Մեր սարքավորման հզորությունը թույլ է տալիս ամբողջ պրոցեսն իրականացնել մեկ աշխատանքային օրում։ Մենք պարտադիր կերպով ստուգում ենք հատկանիշները մինչև վերականգնումը և դրանից հետո։
-
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում չեք ստուգել Ձեր տրանսֆորմատորի յուղի որակական հատկանիշները, կամ վերջին ստուգման արդյունքները գոհացուցիչ չէին, ապա մենք կարող ենք կատարել պրոֆիլակտիկ ստուգում և տրամադրել անվճար խորհրդատվություն դրա փոխման, վերականգնման կամ շահագործման հարցում։
Յուղի փոխարինման շարժական ծառայություն
Յուղի փոխարինման շարժական ծառայությունն «Ավտոֆանի» ամենահարմարավետ ծառայություններից է, որն առաջարկում է պրոֆեսիոնալ սպասարկում՝ առանց յուղման սրահ այցելելու։
Մեր հմուտ մասնագետները կապահովեն պրոֆեսիոնալ աշխատանք՝ կիրառելով Ձեր մեքենայի տեխնիկական պահանջներին համապատասխանող որակյալ յուղեր։
Ծառայությունն իրականացվում է Ձեզ հարմար տեղում և Ձեզ հարմար ժամին։
Յուղի փոխարինման շարժական ծառայություն -
Ծառայությունը հասանելի է ՀՀ ողջ տարածքում, ինչն էլ ապահովում է մաքսիմալ հարմարավետություն։
-
Մեզ համար առաջնային է աշխատանքի որակը, ուստի մեր մասնագետներն ընտրում են այնպիսի յուղեր, որոնք համապատասխանում են Ձեր մեքենայի տեխնիկական պահանջներին, ինչպես նաև արտադրողի ստանդարտներին։
-
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 33 22 41 42։
Դիմե՛ք մեզ Ձեզ հուզող հարցերով
Մենք միշտ պատրաստ ենք աջակցել Ձեզ՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, օգտակար խորհուրդներ և սպառիչ պատասխաններ։