

Մշակույթ, որը մեզ մղում է առաջ
Ավտոֆանի մշակույթը կառուցված է վստահության, ինքնազարգացման և համագործակցության վրա։
Մենք հավատում ենք, որ ուժեղ թիմերն են կերտում մեծ արդյունքներ՝ հստակ արժեքների և մարդկային մոտեցման շնորհիվ։
Կորպորատիվ մշակույթ
Մենք բարձր ենք գնահատում թիմային համագործակցությունը, նորարարության ձգտումը և փոխադարձ վստահությունը։ Տարիների ընթացքում հիմնադիրների և աշխատակիցների կողմից ստեղծվել է Ավտոֆանի կորպորատիվ մշակույթը՝ ընդհանուր արժեքներով, որոնք բոլորիս դարձնում են Ավտոֆան ընտանիքի լիարժեք անդամներ: Մեր ներքին միջավայրն ու արժեքները սահմանում են, թե ով ենք մենք որպես կազմակերպություն, և թե ինչում է մեր առանձնահատկությունը:
Ինքնազարգացում
Մեր առաջնային սկզբունքը ինքնազարգացումն է տարբեր թրեյնինգների, ինքնակրթման և դասընթացների շնորհիվ։ Մենք պատասխանատվություն ենք կրում ստացված յուրաքանչյուր գիտելիքը և ձեռք բերված հմտությունները կիրառելու մեր աշխատանքում՝ կայուն առաջընթաց ապահովելու համար։

-
Թիմային ոգիԱվտոֆանում համագործակցությունը և թիմային աշխատանքը ոչ միայն խրախուսելի է այլ նաև անհրաժեշտություն։ Մենք գործում ենք որպես մեկ թիմ, որտեղ նաև գնահատվում է յուրաքանչյուրի անհատականությունն իր մարդկային որակով։
-
Ճկունություն և նորարարությունՓոփոխությունները մեր կյանքում անխուսափելի են, աշխատանքային միջավայրում դրանք մշտապես տեղի են ունենում։ Մենք գիտակցում ենք, որ միայն փոփոխություններին շուտ հարմարվելու ճկունության շնորհիվ է հնարավոր ներազդել իրավիճակի վրա։ Մենք միշտ պատրաստակամ ենք ընդունելու նոր մարտահրավերներ և ճկուն ենք դրանք հաղթահարելու գործում։
-
Մարդկային ռեսուրսի կարևորումԱվտոֆանում մարդը կարևորագույն արժեք է։ Մեր հաջողությունների գրավականը մեր աշխատակիցներն են։ Ընկերությունը օբյեկտիվ և անհատական կերպով է գնահատում իր յուրաքանչյուր աշխատակցի ձեռքբերած հաջողությունները և ըստ արժանվույն ապահովում է նրա կարիերայի աճը տարիների ընթացքում։
{https://www.youtube.com/shorts/GPLXt4itABo}
Արտոնություններ
Մենք հոգ ենք տանում մեր աշխատակիցների մասին՝ տրամադրելով հավելյալ արտոնություններ, որոնք նպաստում են աշխատակիցների բարեկեցության և աշխատանք-կյանք բալանսի պահպանմանը։

-
Անհետաձգելի բուժօգնության ֆոնդԱվտոֆանը, կարևորելով իր աշխատակիցների առողջության վերականգնումը, ստեղծել է ֆոնդ, որի միջոցները ուղղվելու են աշխատակիցներին ըստ անհրաժեշտության (դժբախտ պատահարներ, առողջական ծանր խնդիրներ) լավագույն մասնագետների ներգրավմամբ բարձրակարգ բուժօգնություն տրամադրելուն։
-
Արտոնությունների փաթեթ
Ընկերությունը յուրաքանչյուր աշխատակցին տրամադրում է արտոնությունների ճկուն փաթեթ, որն ուղղված է հանգստի, սպորտի կամ ուսուցման ծախսերի փոխհատուցմանը։ -
Ուսուցում և զարգացում
Ընկերությունը խրախուսում է աշխատակիցների զարգացումը և աճը, ուստի պարբերաբար աջակցում է իր աշխատակիցներին՝ մասնակցելու տարբեր կրթական ծրագրերի, ինչպես նաև ապահովում է փորձի և գիտելիքի մշտական փոխանակումը ավագ և կրտսեր մասնագետների միջև։ -
Կորպորատիվ միջոցառումներ
Մենք աշխատում ենք միասին, զվարճանում՝ էլ ավելի միասին։ Մշտապես կազմակերպում ենք թիմային միջոցառումներ, կորպորատիվներ, թիմբիլդինգներ։ Մենք ստեղծում ենք առիթներ, որտեղ կարող ենք շփվել, ուրախանալ և ավելի լավ ճանաչել միմյանց՝ աշխատանքային միջավայրից դուրս։
Կարիերա
Միջոցառումներ
Միջոցառումներ, որոնք ուժեղացնում են մեզ որպես թիմ։





