Դիզելային շարժիչի յուղեր
-
Eurol Globence 15W-40Eurol Globence 15W-40-ը «Mid SAPS» շարժիչային յուղ է, նախատեսված ժամանակակից արտանետումների նորմերին համապատասխանող բենզինային և դիզելային շարժիչների համար։ Յուղը հարմար է ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան և ճապոնական արտադրության շարժիչների համար։
Մասնավորապես նախատեսված է ծանրաբեռնված դիզելային շարժիչների (բեռնատարներ, շինարարական տեխնիկա) համար, սակայն կարող է օգտագործվել նաև բենզինային շարժիչներում, երբ պահանջվում է API SN մակարդակ։ -
Eurol Diesel-Guard 15W-40Eurol Diesel-Guard 15W-40-ը շարժիչային յուղ է՝ մշակված ժամանակակից արտանետումների նորմերին համապատասխանող դիզելային շարժիչների համար։ Համապատասխանում է նաև եվրոպական և ամերիկյան արտադրողների ներկայիս որակի ստանդարտների մեծամասնությանը։ Հատկապես հարմար է ծանրաբեռնված դիզելային շարժիչների (օր.՝ բեռնատարներ) համար։ Չի համապատասխանում Diesel Particulate Filter (DPF) ունեցող շարժիչներին։
-
Eurol Marathol 10W-40Eurol Marathol 10W-40-ը բարձրորակ շարժիչային յուղ է՝ նախատեսված բեռնատար ավտոմեքենաների համար։ Պատրաստված է Low SAPS տեխնոլոգիայով, այսինքն՝ ծծմբի, ֆոսֆորի և սուլֆատային մոխրի պարունակությունը յուղի մեջ էականորեն նվազեցված է։ Նպաստում է վառելիքի խնայողությանը, և շարժիչի մաքրությանը՝ սահմանափակելով վնասակար արտանետումները EURO-4, EURO-5 և EURO-6 շարժիչներում։ Ունի յուղի փոխարինման երկարատև միջակայք։ Կարող է օգտագործվել նաև ավելի հին բեռնատար ավտոմեքենաներում՝ EURO-3 շարժիչներով, որտեղ պահանջվում են ACEA E4, Mercedes 228.5, MAN 3277, ինչպես նաև Renault RXD և DAF HP-2 բնութագրերը՝ այն երկրներում, որտեղ կիրառվում է ցածր ծծմբային դիզելային վառելիք։
