Back

Բենզինային շարժիչի յուղեր

View as Grid List

8 ապրանք(ներ)

  1. Eurol Super Lite 5W-30
    Eurol Super Lite 5W-30

    Eurol Super Lite 5W-30-ը լիովին սինթետիկ բարձրորակ շարժիչային յուղ է, նախատեսված բենզինային և դիզելային շարժիչներով ավտոմեքենաների համար, ներառյալ տուրբոմղիչով և ուղղակի վառելիքի ներարկմամբ համալրված մոդելները։ Հարմար է նաև կատալիզատորով կահավորված շարժիչների համար։

    Յուղը ապահովում է շարժիչի արագ և հուսալի պաշտպանություն ինչպես ցածր, այնպես էլ բարձր ջերմաստիճաններում։ Այն պաշտպանում է մաշվածությունից, ժանգից և նստվածքներից, նպաստում է վառելիքի տնտեսմանը և համատեղելի է սինթետիկ ու հանքային յուղերի հետ։

  2. Eurol Evolence 5W-20
    Eurol Evolence 5W-20

    Eurol Evolence 5W-20-ը ամբողոջովին սինթետիկ շարժիչային յուղ է, որը հարմար է ամերիկյան և ասիական արտադրության, բենզինային շարժիչներով աշխատող ուղևորատար մեքենաների, ամենագնացների, ֆուրգոնների  և հիբրիդային մեքենաների համար՝ ներառյալ տուրբոմղիչով և վառելիքի ուղիղ ներարկմամբ համալրված մոդելները։ Հարմար է նաև կատալիզատորով կահավորված շարժիչների համար, որտեղ նշված է API SP (-RC) կամ ILSAC GF-6a ստանդարտը։

  3. Eurol Ultrance ECO 0W-20
    Eurol Ultrance ECO 0W-20

    Eurol Ultrance ECO 0W-20-ը լիովին սինթետիկ շարժիչային յուղ է՝ մշակված «Mid SAPS» տեխնոլոգիայով և նախատեսված մարդատար մեքենաների, թեթև բեռնատարների և ամենագնացների համար։ Հարմար է ժամանակակից շարժիչների համար՝ ինչպես տուրբոմղիչով, այնպես էլ առանց դրանց։ Պաշտպանում է արտանետումների չեզոքացման համակարգերը (DPF, GPF, SCR) և նպաստում է վառելիքի խնայողությանը՝ հատկապես ցածր մածուցիկության շնորհիվ։ Վարորդին առաջարկում է յուղի փոխարինման երկար ինտերվալ և ցածր արտանետումների մակարդակ։

  4. Eurol Evolence 0W-16
    Eurol Evolence 0W-16

    Eurol Evolence 0W-16-ը լիովին սինթետիկ շարժիչային յուղ է՝ նախատեսված բենզինով աշխատող ամերիկյան և ասիական արտադրության թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և հիբրիդային մեքենաների համար։ Հարմար է կատալիզատորներով, տուրբոմղիչներով և վառելիքի ուղղակի ներարկման համակարգերով համալրված շարժիչների համար, որտեղ պահանջվում է API SP (-RC) կամ ILSAC GF-6a մակարդակի յուղ։

  5. Eurol Super Lite 5W-40
    Eurol Super Lite 5W-40

    Eurol Super Lite 5W-40-ը լիովին սինթետիկ շարժիչային յուղ է` նախատեսված է մարդատար ավտոմեքենաների և թեթև կոմերցիոն տրանսպորտի բենզինային և դիզելային շարժիչների համար։ Հարմար է նաև կատալիզատորով, տուրբոմղիչով և վառելիքի ուղղակի ներարկման համակարգերով կահավորված մեքենաների համար։ Յուղն ապահովում է գերազանց պաշտպանություն մաշվածությունից, ժանգոտումից և կոռոզիայից, ինչպես նաև վառելիքի խնայողություն։ Համատեղելի է ինչպես սինթետիկ, այնպես էլ հանքային շարժիչային յուղերի հետ։

  6. Eurol Turbosyn 10W-40
    Eurol Turbosyn 10W-40

    Eurol Turbosyn 10W-40-ը կիսասինթետիկ, ունիվերսալ շարժիչային յուղ է, որը կիրառելի է մարդատար ավտոմեքենաների և թեթև կոմերցիոն տրանսպորտային միջոցների բենզինային և դիզելային շարժիչներում։ Գերազանց գործում է թե՛ ցածր, թե՛ բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Ապահովում է շարժիչի կայուն և հուսալի աշխատանքը՝ միաժամանակ նպաստելով վառելիքի խնայողությանն ու արտանետումների նվազեցմանը։ Պաշտպանում է շարժիչը մաշվածությունից և կոռոզիայից, ինչպես նաև մինիմալի է հասցնում գոլորշացումից առաջացող կորուստները։

  7. Eurol Evolence 5W-30
    Eurol Evolence 5W-30

    Eurol Evolence 5W-30-ը ամբողջովին սինթետիկ շարժիչային յուղ է, որը հարմար է ամերիկյան և ասիական արտադրության բենզինային շարժիչներով աշխատող ուղևորատար մեքենաների, SUV-ների և ֆուրգոնների համար, ներառյալ՝ տուրբոմղիչով և վառելիքի ուղիղ ներարկմամբ համալրված մոդելները։ Հարմար է նաև կատալիզատորով կահավորված շարժիչների համար, որտեղ նշված է API SP (-RC) կամ ILSAC GF-6a ստանդարտը, ինչպես նաև մինչև 85% էթանոլ պարունակող բենզինով (E85), կամ LPG և CNG վառելիքներով աշխատող ավտոմեքենաների համար։

  8. Eurol Syntence 5W-30
    Eurol Syntence 5W-30

    Eurol Syntence 5W-30-ն ամբողջովին սինթետիկ յուղ է՝ նախատեսված ուղևորատար մեքենաների և թեթև կոմերցիոն տրանսպորտային միջոցների բենզինային, LPG և դիզելային շարժիչների համար։ Հատկապես հարմար է VAG (Volkswagen, Audi, Seat և Skoda) խմբի ուղևորատար  և թեթև կոմերցիոն ավտոմեքենաների համար։ Ունի յուղի փոխարինման երկարատև միջակայք. բենզինային շարժիչների դեպքում՝ մինչև 30.000 կմ, իսկ դիզելայինի դեպքում՝ մինչև 50.000 կմ։

per page