Փոխանցման տուփի յուղեր
-
Gazpromneft GL-5 80W-90Gazpromneft GL-5 80W-90-ը կիսասինթետիկ, բարձրորակ փոխանցման տուփի յուղ է, որը նախատեսված է ինչպես ճանապարհային, այնպես էլ արտաճանապարհային շահագործման պայմաններում կիրառվող փոխանցման հանգույցների համար։ Պատրաստված է հանքային բազային յուղերով և հավելանյութերի հավասարակշռված փաթեթով, որոնք ապահովում են գերազանց հոսունություն ցածր ջերմաստիճաններում և մածուցիկության անհրաժեշտ մակարդակ՝ բարձր ջերմաստիճաններում։
-
Gazpromneft GL-4 80W-90Gazpromneft GL-4 դասին պատկանող յուղերը բարձրորակ փոխանցման տուփի յուղեր են՝ նախատեսված շահագործման ծանրաբեռնված պայմաններում աշխատող ավտոմոբիլների համար։ Պատրաստված են բարձրորակ բազային յուղերով և ժամանակակից հավելանյութերի հավասարակշռված փաթեթով։ Ապահովում են գերազանց պաշտպանություն մաշվածության դեմ։ Խորհուրդ է տրվում կիրառել այն համակարգերում, որոնցում պահանջվում է API GL-4 դասի յուղ։
-
Gazpromneft GL-1 140Gazpromneft GL-1 140-ը փոխանցման տուփի յուղ է՝ պատրաստված բարձրորակ բազային յուղերով և ժամանակակից, հակաօքսիդային հավելումների փաթեթով։ Կիրառելի է ավտոմոբիլներում և արդյունաբերական տարբեր սարքավորումներում։
-
Gazpromneft Super T-3 85w-90Gazpromneft Super T-3-ը բարձրորակ փոխանցման տուփի յուղ է՝ նախատեսված փոխանցման հանգույցների համար՝ ինչպես ճանապարհային, այնպես էլ արտաճանապարհային շահագործման պայմաններում։ Պատրաստված է որակյալ բազային յուղերից և ժամանակակից հավելումների հավասարակշռված փաթեթից, ինչն էլ ապահովում է լավ հոսունություն ցածր ջերմաստիճաններում և մածուցիկության անհրաժեշտ մակարդակ բարձր ջերմաստիճաններում։ Համապատասխանում է API GL-5 ստանդարտի պահանջներին։
