
Oscar Jade Gold Plus 5W30
Oscar Jade Gold Plus SAE 5W-30-ը ամբողջովին սինթետիկ շարժիչային յուղ է՝ նախատեսված բենզինային ու դիզելային շարժիչներով կահավորված թեթև մարդատար և թեթև բեռնատար ավտոմոբիլների համար։ Հատկապես հարմար է բազմափական, տուրբոմղիչով և վառելիքի անմիջական ներարկման համակարգերով շարժիչներում օգտագործելու համար։ Ունի յուղի փոխարինման երկար միջակայք և նախատեսված է խցանված քաղաքային և ծանրաբեռնված մայրուղային երթևեկության ցիկլերում շահագործվող ավտոմոբիլների համար։
Յուղը կիրառելի է կատալիզատորներով կահավորված շարժիչներում, ինչպես նաև անկապար վառելիք և/ կամ հեղուկացված նավթային գազեր օգտագործող շարժիչներում օգտագործելու համար։ Բարձր հոսունությունը նպաստում է շփման նվազեցմանը, ինչը կարող է ապահովել վառելիքի տնտեսում և CO₂ արտանետումների կրճատում։
Տեխնիկական տվյալների աղյուսակ
| Մածուցիկություն | 5W-30 |
| Կինեմատիկ մածուցիկությունը 100°C - ում | 10.5 |
| Մածուցիկության ինդեքս | ≥150 |
| Կինեմատիկ մածուցիկությունը 40°C - ում | 60 |
| Բռնկման ջերմաստիճան | >230 |
| Սառեցման ջերմաստիճան | -36 |