
Oscar Zircon Novus 5W-30
Oscar Zircon Novus SAE 5W30 CK-4-ը ամբողջովին սինթետիկ դիզելային շարժիչի յուղ է՝ նախատեսված հատկապես ծանրաբեռնված պայմաններում շահագործվող շարժիչների համար։ Ապահովում է յուղի փոխարինման երկարատև միջակայք, վառելիքի խնայողություն, ինչպես նաև նպաստում է շարժիչի երկարաժամկետ և հուսալի աշխատանքին։ Մշակված է այնպես, որ կարողանում է ապահովել բարձր արդյունավետություն թե՛ ժամանակակից, թե՛ ավելի հին, կամ ակտիվ շահագործվող շարժիչներում։ Նվազեցնում է վնասակար արտանետումները, ինչպիսիք են՝ HC, NOx, CO-ն։
Տեխնիկական տվյալների աղյուսակ
| Մածուցիկություն | 5W-30 |
| Կինեմատիկ մածուցիկությունը 100°C - ում | 10.2 |
| Մածուցիկության ինդեքս | 153 |
| Կինեմատիկ մածուցիկությունը 40°C - ում | 62 |
| Բռնկման ջերմաստիճան | 238 |
| Սառեցման ջերմաստիճան | -42 |