
ZIC Ultra 5W-30
ZIC ULTRA 5W-30-ը ամբողջովին սինթետիկ շարժիչային յուղ է՝ նախատեսված կոմերցիոն տրանսպորտային միջոցների դիզելային շարժիչների համար (քարշակներ, բեռնատարներ, շինարարական տեխնիկա, էքսկավատորներ, ավտոբուսներ և այլն), ներառյալ՝ տուրբոմղիչով համալրված, ինչպես նաև ծծմբային ֆիլտրերով և արտանետումների նվազեցման համակարգերով հագեցած մոդելները։ Ունի յուղի փոխարինման երկարատև միջակայք։ Պատրաստված է YUBASE PLUS բազային յուղի հիմքով, ինչպես նաև Low SAPS հավելումների փաթեթով (սուլֆատային մոխրի, ֆոսֆորի և ծծմբի տարրերի նվազեցված պարունակությամբ)։ Համապատասխանում է եվրոպական 6-րդ և ավելի ցածր դասերի պահանջներին։
Տեխնիկական տվյալների աղյուսակ
| Մածուցիկություն | 5W-30 |
| Կինեմատիկ մածուցիկությունը 100°C - ում | 11.97 |
| Մածուցիկության ինդեքս | 162 |
| Կինեմատիկ մածուցիկությունը 40°C - ում | 72.3 |
| Բռնկման ջերմաստիճան | 232 |
| Սառեցման ջերմաստիճան | -42 |