Back

ԱՊՐԱՆՔՆԵՐ

View as Grid List

Ապրանքներ 1-12 134-ից

  1. Gazpromneft Diesel Extra 20w-50
    Gazpromneft Diesel Extra 20w-50

    Gazpromneft Diesel Extra 20W-50-ը բարձրորակ շարժիչային յուղ է՝ նախատեսված տուրբոմղիչով և առանց տուրբոմղիչի առկայության դիզելային շարժիչների համար, որոնք աշխատում են միջին ծանրաբեռնվածության պայմաններում։ Պատրաստված է մաքուր բազային յուղերով և հավելանյութերի խառնուրդով, ինչն ապահովում է հուսալի պաշտպանություն բարձր ջերմաստիճաններում առաջացող նստվածքներից, յուղի խտացումից և մաշվածությունից։ Հարմար է Euro 2 ստանդարտին համապատասխանող շարժիչների համար և ապահովում է կայուն ու երկարաժամկետ աշխատանք։

  2. Eurol Super Lite 5W-40
    Eurol Super Lite 5W-40

    Eurol Super Lite 5W-40-ը լիովին սինթետիկ շարժիչային յուղ է` նախատեսված է մարդատար ավտոմեքենաների և թեթև կոմերցիոն տրանսպորտի բենզինային և դիզելային շարժիչների համար։ Հարմար է նաև կատալիզատորով, տուրբոմղիչով և վառելիքի ուղղակի ներարկման համակարգերով կահավորված մեքենաների համար։ Յուղն ապահովում է գերազանց պաշտպանություն մաշվածությունից, ժանգոտումից և կոռոզիայից, ինչպես նաև վառելիքի խնայողություն։ Համատեղելի է ինչպես սինթետիկ, այնպես էլ հանքային շարժիչային յուղերի հետ։

  3. Eurol Diesel-Guard 15W-40
    Eurol Diesel-Guard 15W-40

    Eurol Diesel-Guard 15W-40-ը շարժիչային յուղ է՝ մշակված ժամանակակից արտանետումների նորմերին համապատասխանող դիզելային շարժիչների համար։ Համապատասխանում է նաև եվրոպական և ամերիկյան արտադրողների ներկայիս որակի ստանդարտների մեծամասնությանը։ Հատկապես հարմար է  ծանրաբեռնված դիզելային շարժիչների (օր.՝ բեռնատարներ) համար։ Չի համապատասխանում Diesel Particulate Filter (DPF) ունեցող շարժիչներին։

  4. Eurol Turbosyn 10W-40
    Eurol Turbosyn 10W-40

    Eurol Turbosyn 10W-40-ը կիսասինթետիկ, ունիվերսալ շարժիչային յուղ է, որը կիրառելի է մարդատար ավտոմեքենաների և թեթև կոմերցիոն տրանսպորտային միջոցների բենզինային և դիզելային շարժիչներում։ Գերազանց գործում է թե՛ ցածր, թե՛ բարձր ջերմաստիճանային պայմաններում։ Ապահովում է շարժիչի կայուն և հուսալի աշխատանքը՝ միաժամանակ նպաստելով վառելիքի խնայողությանն ու արտանետումների նվազեցմանը։ Պաշտպանում է շարժիչը մաշվածությունից և կոռոզիայից, ինչպես նաև մինիմալի է հասցնում գոլորշացումից առաջացող կորուստները։

  5. Eurol Evolence 5W-30
    Eurol Evolence 5W-30

    Eurol Evolence 5W-30-ը ամբողջովին սինթետիկ շարժիչային յուղ է, որը հարմար է ամերիկյան և ասիական արտադրության բենզինային շարժիչներով աշխատող ուղևորատար մեքենաների, SUV-ների և ֆուրգոնների համար, ներառյալ՝ տուրբոմղիչով և վառելիքի ուղիղ ներարկմամբ համալրված մոդելները։ Հարմար է նաև կատալիզատորով կահավորված շարժիչների համար, որտեղ նշված է API SP (-RC) կամ ILSAC GF-6a ստանդարտը, ինչպես նաև մինչև 85% էթանոլ պարունակող բենզինով (E85), կամ LPG և CNG վառելիքներով աշխատող ավտոմեքենաների համար։

  6. Eurol Syntence 5W-30
    Eurol Syntence 5W-30

    Eurol Syntence 5W-30-ն ամբողջովին սինթետիկ յուղ է՝ նախատեսված ուղևորատար մեքենաների և թեթև կոմերցիոն տրանսպորտային միջոցների բենզինային, LPG և դիզելային շարժիչների համար։ Հատկապես հարմար է VAG (Volkswagen, Audi, Seat և Skoda) խմբի ուղևորատար  և թեթև կոմերցիոն ավտոմեքենաների համար։ Ունի յուղի փոխարինման երկարատև միջակայք. բենզինային շարժիչների դեպքում՝ մինչև 30.000 կմ, իսկ դիզելայինի դեպքում՝ մինչև 50.000 կմ։

  7. Eurol Marathol 10W-40
    Eurol Marathol 10W-40

    Eurol Marathol 10W-40-ը բարձրորակ շարժիչային յուղ է՝ նախատեսված բեռնատար ավտոմեքենաների համար։ Պատրաստված է Low SAPS տեխնոլոգիայով, այսինքն՝ ծծմբի, ֆոսֆորի և սուլֆատային մոխրի պարունակությունը յուղի մեջ էականորեն նվազեցված է։ Նպաստում է վառելիքի խնայողությանը, և շարժիչի մաքրությանը՝ սահմանափակելով վնասակար արտանետումները EURO-4, EURO-5 և EURO-6 շարժիչներում։ Ունի յուղի փոխարինման երկարատև միջակայք։ Կարող է օգտագործվել նաև ավելի հին բեռնատար ավտոմեքենաներում՝ EURO-3 շարժիչներով, որտեղ պահանջվում են ACEA E4, Mercedes 228.5, MAN 3277, ինչպես նաև Renault RXD և DAF HP-2 բնութագրերը՝ այն երկրներում, որտեղ կիրառվում է ցածր ծծմբային դիզելային վառելիք։

  8. Eurol ATF 1100
    Eurol ATF 1100

    Eurol ATF 1100-ն ամբողջովին սինթետիկ ավտոմատ փոխանցման տուփի յուղ է՝ հատուկ մշակված ամերիկյան, ճապոնական, կորեական արտադրության ավտոմոբիլների ավտոմատ փոխանցման տուփերի համար։ Հարմար է նաև եվրոպական արտադրության ավտոմոբիլների ավտոմատ փոխանցման տուփերի մեծ մասի համար։ Սառեցման ցածր ջերմաստիճանի և մածուցիկության բարձր ինդեքսի շնորհիվ՝ կարող է կիրառվել ջերմաստիճանային լայն միջակայքերում։ Պատրաստված է սինթետիկ բազային յուղից և հավելանյութերից, ինչի շնորհիվ երաշխավորում է հուսալի և անխափան աշխատանք։

  9. Eurol Copper Grease
    Eurol Copper Grease

    Eurol Copper Grease-ը բարձրորակ քսուք է ՝ պատրաստված չհալվող բենտոնիտի հիմքով, ինչպես նաև պղնձի, գրաֆիտի և ալյումինի հավելումով։ Պարունակում է կոռոզիայից և օքսիդացումից պաշտպանող ինհիբիտորներ։ Այս քսուքը պատկանում է Anti-Seize Assembly Compound տիպին և ապահովում է երկարատև պաշտպանություն քիմիական վնասակար ազդեցություններից։ Չի լվացվում ջրով և պահպանում է իր հատկություններն անգամ ծանր աշխատանքային պայմաններում։ Eurol Copper Grease-ը խորհուրդ է տրվում կիրառել այն հանգույցներում, որտեղ կարող են լինել բարձր ջերմաստիճանային տատանումներ։

  10. Oscar Zircon HD 20W50
    Oscar Zircon HD 20W50

    Oscar Zircon HD SAE 20W50-ը շարժիչային յուղ է՝ նախատեսված  հատկապես ծանրաբեռնված պայմաններում շահագործվող շարժիչների համար։ Համապատասխանում է բոլոր արդի արդյունաբերական ստանդարտներին, ինչպես նաև այն արտադրողների պահանջներին, որոնք խորհուրդ են տալիս օգտագործել API CF-4/SG կամ CF/SF ստանդարտների յուղեր:

  11. G-Energy Synthetic Active 5W-40
    G-Energy Synthetic Active 5W-40

    G-Energy Synthetic Active 5W-40-ը ամբողջովին սինթետիկ շարժիչի յուղ է՝ մշակված բարձր արտադրողականություն ունեցող շարժիչների համար և ապահուվում է գերազանց պաշտպանություն։ G-Base սինթետիկ տեխնոլոգիայի շնորհիվ այն ապահովում է մածուցիկության կայուն մակարդակ, շփման նվազեցում, ինչի արդյունքում էլ  նպաստում է շարժիչի երկարատև ծառայությանը։

  12. G-Energy Synthetic Active 5W-30
    G-Energy Synthetic Active 5W-30

    G-Energy Synthetic Active 5W-30–ը ամբողջովին սինթետիկ շարժիչի յուղ է՝ մշակված բարձր արտադրողականություն ունեցող շարժիչների համար և ապահուվում է գերազանց պաշտպանություն։ G-Base սինթետիկ տեխնոլոգիայի շնորհիվ այն ապահովում է մածուցիկության կայուն մակարդակ, շփման նվազեցում, ինչի արդյունքում էլ  նպաստում է շարժիչի երկարատև ծառայությանը։

Page
per page