
Eurol Copper Grease
Eurol Copper Grease-ը բարձրորակ քսուք է ՝ պատրաստված չհալվող բենտոնիտի հիմքով, ինչպես նաև պղնձի, գրաֆիտի և ալյումինի հավելումով։ Պարունակում է կոռոզիայից և օքսիդացումից պաշտպանող ինհիբիտորներ։ Այս քսուքը պատկանում է Anti-Seize Assembly Compound տիպին և ապահովում է երկարատև պաշտպանություն քիմիական վնասակար ազդեցություններից։ Չի լվացվում ջրով և պահպանում է իր հատկություններն անգամ ծանր աշխատանքային պայմաններում։ Eurol Copper Grease-ը խորհուրդ է տրվում կիրառել այն հանգույցներում, որտեղ կարող են լինել բարձր ջերմաստիճանային տատանումներ։
Տեխնիկական տվյալների աղյուսակ
| NLGI ցուցանիշ | 3 |
| Խտացուցիչի տեսակ | Բենտոնիտ |
| Աշխատանքային ջերմաստիճանի դիապազոն | -40-ից մինչև 1100 °C |