Քսայուղեր
-
Eurol Copper GreaseEurol Copper Grease-ը բարձրորակ քսուք է ՝ պատրաստված չհալվող բենտոնիտի հիմքով, ինչպես նաև պղնձի, գրաֆիտի և ալյումինի հավելումով։ Պարունակում է կոռոզիայից և օքսիդացումից պաշտպանող ինհիբիտորներ։ Այս քսուքը պատկանում է Anti-Seize Assembly Compound տիպին և ապահովում է երկարատև պաշտպանություն քիմիական վնասակար ազդեցություններից։ Չի լվացվում ջրով և պահպանում է իր հատկություններն անգամ ծանր աշխատանքային պայմաններում։ Eurol Copper Grease-ը խորհուրդ է տրվում կիրառել այն հանգույցներում, որտեղ կարող են լինել բարձր ջերմաստիճանային տատանումներ։
-
Eurol BlueStar Grease EP2Eurol BlueStar Grease EP 2 քսայուղը նախատեսված է տարատեսակ առանցքակալների համար, որոնք շահագործվում են ծանրաբեռնված պայմաններում, ինչպես բարձր, այնպես էլ ցածր ջերմաստիճաններում։ Բավարարում է ժամանակակից տեխնոլոգիաների պահանջները թե՛ տրանսպորտային, թե արդյունաբերական ոլորտներում։ Ապահովում է հուսալի պաշտպանություն կոռոզիայից և մաշվածությունից, դիմացկուն է ջրով լվանալու դեպքում, ինչի շնորհիվ էլ ունի ծառայության երկար ժամկետ։ Քսայուղը հեշտորեն պոմպացվում է լայն ջերմաստիճանային տիրույթում, պաշտպանում է օքսիդացումից և չի փոխազդում խտացուցիչների հետ։
