Back

Փոխանցման տուփի յուղեր

View as Grid List

8 ապրանք(ներ)

  1. Eurol ATF 7400
    Eurol ATF 7400

    Eurol ATF 7400-ը ամբողջովին սինթետիկ, ցածր մածուցիկությամբ ավտոմատ փոխանցման տուփի յուղ է` հարմար տարբեր տեսակի ավտոմատ փոխանցման համակարգերի համար։ Այս յուղն ամբողջովին համապատասխանում է Mercedes-Benz-ի 9 աստիճան NAG3 ավտոմատ փոխանցման տուփի պահանջներին։

  2. Eurol ATF 1100
    Eurol ATF 1100

    Eurol ATF 1100-ն ամբողջովին սինթետիկ ավտոմատ փոխանցման տուփի յուղ է՝ հատուկ մշակված ամերիկյան, ճապոնական, կորեական արտադրության ավտոմոբիլների ավտոմատ փոխանցման տուփերի համար։ Հարմար է նաև եվրոպական արտադրության ավտոմոբիլների ավտոմատ փոխանցման տուփերի մեծ մասի համար։ Սառեցման ցածր ջերմաստիճանի և մածուցիկության բարձր ինդեքսի շնորհիվ՝ կարող է կիրառվել ջերմաստիճանային լայն միջակայքերում։ Պատրաստված է սինթետիկ բազային յուղից և հավելանյութերից, ինչի շնորհիվ երաշխավորում է հուսալի և անխափան աշխատանք։

  3. Eurol HPG 80W-90 TDL GL4/5
    Eurol HPG 80W-90 TDL GL4/5

    Eurol HPG 80W-90 TDL-ն ունիվերսալ փոխանցման տուփի յուղ է, որը հարմար է ավտոմեքենաների, ավտոբուսների, բեռնատարների փոխանցման համակարգերի համար աjն դեպքում, երբ պահանջվում է GL-4 կամ GL-5 դասակարգում։ Ապահովում է փոխանցումների և սինխրոնիզատորների գերազանց պաշտպանություն, նպաստում է վառելիքի խնայողությանը, ինչպես նաև արդյունավետորեն դիմակայում է մաշվածության և կոռոզիայի դեմ, իսկ բարձր ջերմաստիճաններում պաշտպանում է օքսիդացումից։ Այս յուղը ցուցաբերում է օպտիմալ աշխատանք ջերմաստիճանային լայն միջակայքում, կիրառելի է և՛ ամռանը, և՛ ձմռանը՝ մինչև −25 °C ջերմաստիճանում։

  4. Eurol HPG 80W-90 GL5
    Eurol HPG 80W-90 GL5

    Eurol HPG Gear Oil-ը փոխանցման տուփի յուղ է՝ պատրաստված ֆոսֆորի և ծծմբի հավելումների կիրառությամբ։ Ապահովում է հուսալի պաշտպանություն մետաղական շփումներից՝ նույնիսկ շահագործման ամենածանր պայմաններում, ինչպես նաև կոռոզիայից։ 80W-90 և 85W-140 մածուցիկության դասերին պատկանող յուղերը ապահովում են լավ հոսունություն ցածր ջերմաստիճաններում, ինչն էլ ապահովում է յուղի արդյունավետ աշխատանքը տարվա բոլոր եղանակներին։

    Խորհուրդ է տրվում կիրառել հիպոիդային փոխանցումներում, հանգույցների ռեդուկտորներում, փոխանցման տուփերում, որտեղ պահանջվում են API GL-5, MIL-L 2105D և Mack GO-G բնութագրերը, իսկ 85W-90 մածուցիկությամբ տարբերակը կարող է օգտագործվել նաև այն դեպքերում, երբ առկա է MB 235.0 բնութագիրը։

  5. Eurol Transyn 75W-90 GL 4/5
    Eurol Transyn 75W-90 GL 4/5

    Eurol Transyn 75W-90 GL 4/5-ը կիսասինթետիկ, ունիվերսալ փոխանցման տուփի յուղ է, որը կարող է օգտագործվել մեխանիկական փոխանցման տուփերում և այն հանգույցներում, որտեղ պահանջվում է GL-4 կամ GL-5 ստանդարտ։ Սա հնարավորություն է տալիս մեկ յուղով արդյունավետորեն սպասարկելու տարբեր հանգույցներ։ Պարունակում է հատուկ մշակված հավելանյութեր, որոնք նվազեցնում են վառելիքի սպառումը և վերացնում փոխանցումների փոխարկման խնդիրները։ Նվազագույնի է հասցվում ոչ միայն մաշվածությունը, այլև կոռոզիան ու փրփրումը, իսկ բարձր ջերմաստիճանների դեպքում յուղը պաշտպանված է լինում ջերմային օքսիդացումից։ Յուղը համատեղելի է սինխրոնիզատորների հետ և ապահովում է փոխանցումների սահուն փոխարկում նույնիսկ ցածր ջերմաստիճանային պայմաններում։ Պահպանում է մածուցիկության անհրաժեշտ մակարդակը յուղի փոխարինման ողջ միջակայքի ընթացքում։

  6. Eurol MTF 75W GL-4
    Eurol MTF 75W GL-4

    Eurol MTF 75W GL-4-ը սինթետիկ փոխանցման տուփի յուղ է՝ նախատեսված ինչպես գլխավոր հանգույցների, այնպես էլ մեխանիկական փոխանցման տուփերի համար։ Համատեղելի է սինխրոնիզատորների հետ, ապահովում է վառելիքի խնայողություն և կայուն աշխատանք նույնիսկ ցածր ջերմաստիճանների պայմաններում։ Պաշտպանում է կոռոզիայից, մաշվածությունից, խտացումից և նստվածքների առաջացումից։

  7. Eurol ATF 6700
    Eurol ATF 6700

    Eurol ATF 6700-ը ամբողջովին սինթետիկ ավտոմատ փոխանցման տուփի յուղ է՝ մշակված այնպիսի ավտոմատ փոխանցման տուփերի համար, որոնցում նախատեսված է ցածր մածուցիկության յուղի օգտագործում։ Ապահովում է վառելիքի խնայողություն։ Սառեցման ցածր ջերմաստիճանի և մածուցիկության բարձր ինդեքսի շնորհիվ՝ այն կարելի է կիրառել լայն ջերմաստիճանային միջակայքում։ Պատրաստված է սինթետիկ բազային յուղերից և հավելանյութերի փաթեթից, ինչի շնորհիվ երաշխավորում է գերազանց աշխատանք։

  8. Eurol CVT 1304
    Eurol CVT 1304

    Eurol CVT 1304-ն ամբողջովին սինթետիկ փոխանցման տուփի յուղ է՝ նախատեսված ժամանակակից ավտոմատ փոխանցման տուփերի համար (CVT)։ Ապահովում է փոխանցման տուփի օպտիմալ պաշտպանություն շահագործման տարբեր պայմաններում։ Պաշտպանում է մետաղական բաղադրիչները մաշվածությունից և կոռոզիայից, իսկ հավելանյութերի հավասարակշռված փաթեթի շնորհիվ՝ պահպանում է գերազանց որակ նույնիսկ շարունակական ծանրաբեռնվածության պայմաններում։

per page