Eurol Transyn 75W-90 GL 4/5

Eurol Transyn 75W-90 GL 4/5-ը կիսասինթետիկ, ունիվերսալ փոխանցման տուփի յուղ է, որը կարող է օգտագործվել մեխանիկական փոխանցման տուփերում և այն հանգույցներում, որտեղ պահանջվում է GL-4 կամ GL-5 ստանդարտ։ Սա հնարավորություն է տալիս մեկ յուղով արդյունավետորեն սպասարկելու տարբեր հանգույցներ։ Պարունակում է հատուկ մշակված հավելանյութեր, որոնք նվազեցնում են վառելիքի սպառումը և վերացնում փոխանցումների փոխարկման խնդիրները։ Նվազագույնի է հասցվում ոչ միայն մաշվածությունը, այլև կոռոզիան ու փրփրումը, իսկ բարձր ջերմաստիճանների դեպքում յուղը պաշտպանված է լինում ջերմային օքսիդացումից։ Յուղը համատեղելի է սինխրոնիզատորների հետ և ապահովում է փոխանցումների սահուն փոխարկում նույնիսկ ցածր ջերմաստիճանային պայմաններում։ Պահպանում է մածուցիկության անհրաժեշտ մակարդակը յուղի փոխարինման ողջ միջակայքի ընթացքում։
Բնութագրեր
Ծավալ: 1 L
Խորհուրդ տրվող կիրառություն: API GL 4/5 | API MT-1 | MIL-L-2105 B/C/D | ZF TE-ML 02B/05A/07A/08A/12E/16B/ 16C/16D/17B/19B/21A | Mack GO-J | MIL-PRF-2105E | Volvo 97310 | Scania STO 1:0 | DAF | MAN M 3343 Typ M | MAN 342 Type M2 | MAN 341 Typ Z2 | DTFR 13B100 | DTFR 12B100 | MB235.0H | Arvin Meritor 076-N | IVECO
Որտեղի՞ց գնել
1 000,00 $

Տեխնիկական տվյալների աղյուսակ

Մածուցիկություն 75W-90
Կինեմատիկ մածուցիկությունը 100°C - ում 15
Մածուցիկության ինդեքս 183
Կինեմատիկ մածուցիկությունը 40°C - ում 86.7
Բռնկման ջերմաստիճան 200
Սառեցման ջերմաստիճան -42
Խտությունը 20°C-ում 0.883