Քսայուղեր
-
Gazpromneft SHRUSGazpromneft SHRUS-ը ջրակայուն լիթիումային քսայուղ է՝ պատրաստված հանքային յուղի հիմքով և հարստացված բարձրորակ հավելանյութերով, ինչպես նաև մոլիբդենի դիսուլֆիդով։ Նախատեսված է ավտոմեքենայի տարբեր մասերի՝ օրինակ՝ հավասար անկյան հոդերի, կցորդիչի առանցքակալների, հետևի արգելակի թմբուկի տեղադրման հատվածի, կարդանի շառավղային խազերի և նման այլ շփման հանգույցների պատշաճ քսման ու պաշտպանության համար։
-
Gazpromneft Grease LX EP 2Gazpromneft Grease LX EP-ն ունիվերսալ քսայուղ է՝ նախատեսված բարձր ճնշման պայմաններում աշխատող մեխանիզմների համար։ Պատրաստված է մածուցիկության բարձր մակարդակ ունեցող հանքային յուղերի և լիթիումի համալիր օճառի խտացուցիչի հիմքով։ Պարունակում է այնպիսի հավելանյութեր, որոնք պաշտպանում են մաշվածությունից, ժանգից, կոռոզիայից և բարձր ջերմաստիճանում օքսիդացումից։ Հարմար է տարբեր ոլորտներում օգտագործման համար՝ արդյունաբերություն, ավտոմոբիլային տեխնիկա շինարարություն և այլն։ Առավել արդյունավետ է -30°C-ից մինչև +160°C-ն ընկած ջերմաստիճանային միջակայքում։
-
Gazpromneft GREASE L EP 00Gazpromneft GREASE L EP 00-ը կիսասինթետիկ, բազմաֆունկցիոնալ քսայուղ է՝ պատրաստված լիթիումի համալիր օճառի հիմքով և հավելանյութերի հավասարակշռված փաթեթի համադրությամբ, ինչն ապահովում է դիմացկունություն բարձր ճնշման պայմաններում։ Նախատեսված է շփման հանգույցների, այդ թվում՝ ավտոմատ կենտրոնացված համակարգերի համար։ Խորհուրդ է տրվում կիրառել միջին և բարձր արագությամբ աշխատող ագրեգատներում, ինչպես նաև կոմերցիոն տրանսպորտային միջոցներում, արդյունաբերական և այլ տեխնիկաներում, որոնք գործարկվում են գերբեռնվածության պայմաններում։ Կիրառելի է նաև բեռնատարների, արդյունաբերական, հանքարդյունաբերական, փայտամշակման, շինարարական և գյուղատնտեսական սարքավորուներում։ Կարող է օգտագործվել 50°C-ից մինչև +140°C- ն ընկած ջերմաստիճանային միջակայքում ծանրաբեռնվածության տարբեր պայմաններում։
-
Gazpromneft Litol-24Litol-24-ը բազմաֆունկցիոնալ արդյունաբերական քսուք է։ Օժտված է հակաօքսիդային և ջրադիմացկուն հատկություններով, ինչպես նաև գերազանցորեն պաշտպանում է մաշվածությունից։ Հարմար է տարատեսակ առանցքակալների և ատամնանիվների քսայուղման համար, օգտագործվում է նաև որպես ունիվերսալ ավտոմոբիլային քսուք։ Ապահովում է հուսալի աշխատանք ջերմաստիճանային, ծանրաբեռնվածության, ինչպես նաև արագության լայն միջակայքերում։ Խորհուրդ է տրվում կիրառել −40°C-ից մինչև +120°C ջերմաստիճանային միջակայքում։
