
Gazpromneft Litol-24
Lithol-24-ը բազմաֆունկցիոնալ արդյունաբերական քսուք է։ Օժտված է հակաօքսիդային և ջրադիմացկուն հատկություններով, ինչպես նաև գերազանցորեն պաշտպանում է մաշվածությունից։ Հարմար է տարատեսակ առանցքակալների և ատամնանիվների քսայուղման համար, օգտագործվում է նաև որպես ունիվերսալ ավտոմոբիլային քսուք։ Ապահովում է հուսալի աշխատանք ջերմաստիճանային, ծանրաբեռնվածության, ինչպես նաև արագության լայն միջակայքերում։ Խորհուրդ է տրվում կիրառել −40°C-ից մինչև +120°C ջերմաստիճանային միջակայքում։
Տեխնիկական տվյալների աղյուսակ
| NLGI ցուցանիշ | 3 |
| Խտացուցիչի տեսակ | Լիթիում |
| Աշխատանքային ջերմաստիճանի դիապազոն | -40°C-ից մինչև +120°C, +130°C |
| ներթափանցման ցուցանիշ | 240 |
| Կաթիլագոյացման ջերմաստիճան | >190 |