Back

Հիդրավլիկ յուղեր

View as Grid List

5 ապրանք(ներ)

  1. Gazpromneft HLP-46
    Gazpromneft HLP-46

    Gazpromneft Hydraulic HLP-46ը  բարձրորակ հիդրավլիկ յուղ է՝ պատրաստված հանքային հիմքով և հավելանյութերի հավասարակշռված փաթեթի համադրությամբ։ Ունի մածուցիկության բարձր ինդեքս և ապահովում է գերազանց պաշտպանություն արտադրական սարքավորումների և շարժական տեխնիկայի աշխատանքներում։ Դիմացկուն է ջերմային և մեխանիկական ծանրաբեռնվածության պայմաններում, կանխում է վնասակար նստվածքների առաջացումը, ինչպես նաև պաշտպանում է մաշվածությունից՝ շնորհիվ ցինկի հիմքով պատրաստված հավելանյութերի փաթեթի։

  2. Gazpromneft MGE-46V
    Gazpromneft MGE-46V

    MGE-46V-ը հիդրավլիկ յուղ է՝ նախատեսված գյուղատնտեսական, շինարարական, ճանապարհաշինական և այլ տեսակի հատուկ տեխնիկայի հիդրոստատիկ շարժիչների համար, որոնք աշխատում են մինչև 35 ՄՊա ճնշման պայմաններում, կարճաժամկետ բարձրացմամբ` մինչև 42 ՄՊա։ Ապահով գործում է հիդրոծավալային փոխանցումների հանգույցներում՝ −10-ից մինչև +80 °C ջերմաստիճանային միջակայքում։ Արտադրված է հանքային յուղերի հիմքով և պարունակում է արդյունավետ հավելանյութերի համալիր, որոնք ապահովում են մածուցիկության բարձր և կայուն մակարդակ՝ նվազեցնելով մաշվածությունն ու օքսիդացմումը։

  3. Gazpromneft HLP-68
    Gazpromneft HLP-68

    Gazpromneft Hydraulic HLP-68 դասի յուղը պատրաստված է բարձր մածուցիկության ինդեքս ունեցող հանքային յուղերից և բարձրորակ հավելանյութերի հավասարակշռված փաթեթից, ինչի շնորհիվ յուղն ապահովում է հիդրավլիկ համակարգերի և արդյունաբերական ու շարժական սարքավորումների գերազանց պաշտպանություն։ Այն դիմադրում է ջերմային և մեխանիկական լարվածություններին, ինչպես նաև կանխում վնասակար նստվածքների առաջացումը, համապատասխանում է բավականին լայն սպեկտրի հիդրավլիկ համակարգեր և բաղադրիչներ արտադրող ընկերությունների պահանջներին։

  4. Gazpromneft S Synth 46
    Gazpromneft S Synth 46

    Gazpromneft Compressor S Synth-46-ը մոխիր չպարունակող, բարձրորակ կոմպրեսորային յուղ է՝ նախատեսված դրական  տեղաշարժով և դինամիկ օդային կոմպրեսորների համար, որոնք շահագործվում են միջինից մինչև ծանր պայմաններում, ինչպես նաև աշխատանքային փոփոխական ջերմաստիճաններում։ Պատրաստված է որակյալ բազային յուղերից և ժամանակակից հավելումների փաթեթից, ինչի շնորհիվ կարողանում է ապահովել գերազանց օքսիդացում, ջերմային կայունություն, ինչպես նաև պաշտպանում է մաշվածությունից, կոռոզիայից և նստվածքների առաջացումից՝ երկարացնելով սարքավորումների ծառայության ժամկետը և բարձրացնելով դրանց արդյունավետությունը։

  5. Gazpromneft HVLP-46
    Gazpromneft HVLP-46

    Gazpromneft Hydraulic HVLP շարքի յուղերը պրեմիում դասի բարձրորակ յուղեր են՝ նախատեսված հիդրավլիկ սարքավորումների համար։  Կազմված են բարձրորակ հանքային բազային յուղերից և հավելանյութերի հավասարակշռված փաթեթից, ինչի շնորհիվ արդյունավետորեն պաշտպանում է ժանգոտումից, կոռոզիայից և մաշվածությունից։ Մածուցիկության բարձր ինդեքսն ապահովում է գերազանց աշխատանք ջերմաստիճանային տարբեր պայմաններում։ Նախատեսված է միջին ծանրաբեռնվածությամբ աշխատող համակարգերի համար, որտեղ անհրաժեշտ է հզոր պաշտպանություն մաշվածությունից։

per page