
Gazpromneft HLP-46
Gazpromneft Hydraulic HLP-46ը բարձրորակ հիդրավլիկ յուղ է՝ պատրաստված հանքային հիմքով և հավելանյութերի հավասարակշռված փաթեթի համադրությամբ։ Ունի մածուցիկության բարձր ինդեքս և ապահովում է գերազանց պաշտպանություն արտադրական սարքավորումների և շարժական տեխնիկայի աշխատանքներում։ Դիմացկուն է ջերմային և մեխանիկական ծանրաբեռնվածության պայմաններում, կանխում է վնասակար նստվածքների առաջացումը, ինչպես նաև պաշտպանում է մաշվածությունից՝ շնորհիվ ցինկի հիմքով պատրաստված հավելանյութերի փաթեթի։
Տեխնիկական տվյալների աղյուսակ
| Կինեմատիկ մածուցիկությունը 100°C - ում | 6.8 |
| Մածուցիկության ինդեքս | 99 |
| Կինեմատիկ մածուցիկությունը 40°C - ում | 46 |
| Բռնկման ջերմաստիճան | 227 |
| Սառեցման ջերմաստիճան | -34 |