Back
05 օգոստոսի, 2025 թ.

Ինչպե՞ս հասկանալ՝ որ յուղն է համապատասխանում Ձեր մեքենայի շարժիչին

Շարժիչային յուղի ճիշտ ընտրությունը կարևոր նախապայման է մեքենայի արդյունավետ և երկարատև աշխատանքի համար։

Առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել մեքենայի տեխսպասարկման գիրքը, իսկ դրա բացակայության դեպքում ճշտեք Ձեր մեքենայի ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչներից, թե ինչ չափորոշիչներով յուղ է պահանջվում Ձեր մեքենայի շարժիչի համար։

Եթե մեքենան նոր եք գնել, պետք է պարզել, թե նախկինում ինչ յուղ է եղել շարժիչում: Եթե հնարավոր չէ նախկին տիրոջից ճշտել, ուրեմն պետք է նոր յուղ լցնելուց առաջ լվանալ շարժիչը:

Եթե գիտեք, թե ինչ յուղ է եղել շարժիչում, մնում է հասկանալ՝ նպատակահարմար է շարունակել նույն յուղն օգտագործել, թե՞ անցնել նորին: Եթե նախկինում օգտագործված յուղն ունի տվյալ մեքենայի ավտոարտադրողի թույլտվությունը, ապա վստահորեն շարունակեք օգտագործել նույն յուղը:

Եթե նախկինում օգտագործված յուղը խնդիրներ է առաջացնում, ապա պետք մտածել այն փոխելու մասին: Օրինակ՝ եթե յուղի ծախսը մեծ է, ապա կարելի է անցնել ավելի մածուցիկ յուղի: Նման դեպքերում անպայման խորհրդակցեք մասնագետի հետ: 

Ճիշտ է՝ յուղի նոր տեսակին անցնելը կարող է վնասել շարժիչը, բայց անհամապատասխան յուղով աշխատող շարժիչը շատ արագ շարքից դուրս է գալիս: Ավելի լավ է անցնել ճիշտ և համապատասխան յուղի կիրառման` նախապես լվանալով շարժիչը:

Այլ հոդվածներ