Ի՞նչ նշանակություն ունի յուղի մածուցիկության դասակարգումը

Իսկ ի՞նչ նշանակություն ունի յուղի մածուցիկությունը, և ինչու՞ է այն կարևոր։
Յուղի մածուցիկությունը յուղի տարբեր շերտերի՝ մեկը մյուսի նկատմամբ տեղաշարժվելու դիմադրությունն է, կամ այլ կերպ ասած յուղի ներքին շփումը։
Հարկ է նշել, որ մածուցիկությունը փոփոխական մեծություն է և ուղղակիորեն կախված է ջերմաստիճանի փոփոխությունից, ուստի անհրաժեշտություն է առաջանում ինչ-որ կերպ դասակարգել յուղերն ըստ իրենց մածուցիկությունների, որպեսզի հնարավոր լինի ընտրել համապատասխան մածուցիկությամբ յուղ կոնկրետ շահագործական պայմաններում շահագործվող մեքենայի շարժիչի համար:
Ըստ SAE դասակարգչի՝ շարժիչային յուղերը բաժանվում են 6 ձմեռային՝ 0W, 5W, 10W, 15W, 20W, 25W և 6 ամառային դասերի՝ 16, 20, 30, 40, 50 և 60, իսկ այսպես կոչված 35-ի կանոնով հեշտորեն կարելի է գտնել այն ջերմաստիճանը, որի դեպքում յուղը կարղ է կատարել իր առջև դրած խնդիրները, օրինակ՝ 5W յուղի դեպքում 5-ից հանելով 35` ստանում ենք մինուս 30 oC, որը նշանակում է, որ այս յուղով մինչև -30 oC պայմաններում կարելի է գործարկել շարժիչը։
Մինչև 1993 թվականը յուղերը լինում էին կա՛մ ամառային, կա՛մ ձմեռային, սակայն այժմ յուղի մածուցիկությունը կարգավորող հատուկ հավելանյութերի շնորհիվ գոյություն ունեն շուրջսեզոնային յուղեր։
Ինչպե՞ս հասկանալ՝ մածուցիկության ինչ դաս է հարկավոր Ձեր մեքենայի համար։
Ստորև կներկայացնենք մի քանի կարևոր կետեր, որոնց անպայման անհրաժեշտ է ուշադրություն դարձնել յուղ ընտրելիս.
1. Հետևել մեքենայի շահագործման գրքույկին, որտեղ նշված է, թե տվյալ մոդելին մածուցիկության որ դասերն են համապատասխանում,
2. Հաշվի առնել այն տարածաշրջանի կլիման, որտեղ մեծամասամբ օգտագործելու եք մեքենան
3. Ուշադրություն դարձնել մեքենայի վազքին․օրինակ՝ բարձր վազք ունեցող մեքենաների համար հաճախ առավել նախընտրելի են մի փոքր ավելի խիտ յուղեր, որոնք ավելի լավ են պաշտպանում որոշ չափով մաշված շարժիչը։
Հիշե՛ք՝ ճիշտ մածուցիկությամբ ընտրված յուղը ոչ միայն պաշտպանում է շարժիչը մաշվածությունից, այլև օգնում է խնայել վառելիքը, ապահովում է հանգիստ աշխատանք, ուստի նաև երկարացնում մեքենայի կյանքը։
Այլ հոդվածներ
-
05 օգոստոսի, 2025 թ. Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ փոխել մեքենայի շարժիչի յուղը
Շարժիչային յուղի փոփոխության հաճախականությունը կախված է ոչ միայն մեքենայի տարիքից, այլ նաև դրա շահագործման պայմաններից։ Երբեմն ավտոմեքենայի բնութագիրը կարող է թելադրել ավելի խիստ ռեժիմ՝ հատկապես, եթե այն արդեն անցել է 10 տարվա շեմը կամ օգտագործվում է ծանրաբեռնված պայմաններում։
-
05 օգոստոսի, 2025 թ. Ինչպե՞ս հասկանալ՝ որ յուղն է համապատասխանում Ձեր մեքենայի շարժիչին
Շարժիչային յուղի ճիշտ ընտրությունը կարևոր նախապայման է մեքենայի արդյունավետ և երկարատև աշխատանքի համար։
-
05 օգոստոսի, 2025 թ. Որտե՞ղ են օգտագործվում հիդրավլիկ յուղերը
Հիդրավլիկ յուղերը լայնորեն կիրառվում են ամենատարբեր ոլորտներում՝ էներգիայի փոխանցման, շարժման վերահսկման և մեխանիկական համակարգերի արդյունավետ աշխատանքի ապահովման նպատակով։
Անդրադառնա՛նք դրանցից մի քանիսին.
-
05 օգոստոսի, 2025 թ. Արդյո՞ք սինթետիկ յուղը միշտ ավելի լավ է
Շարժիչային յուղի ընտրության հարցում, կարևոր է մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր տեսակի հատկությունները, կիրառման ոլորտները և ըստ այդմ՝ գնահատել դրա համապատասխանությունը Ձեր մեքենային։