Back
05 օգոստոսի, 2025 թ.

Արդյո՞ք սինթետիկ յուղը միշտ ավելի լավ է

Շարժիչային յուղի ընտրության հարցում, կարևոր է մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր տեսակի հատկությունները, կիրառման ոլորտները և ըստ այդմ՝ գնահատել դրա համապատասխանությունը Ձեր մեքենային։

Շարժիչային յուղի ընտրության հարցում, կարևոր է մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր տեսակի հատկությունները, կիրառման ոլորտները և ըստ այդմ՝ գնահատել դրա համապատասխանությունը Ձեր մեքենային։

Կարևոր է նշել, որ շարժիչային յուղերի ընտրությունն առանցքային դեր է խաղում շարժիչի երկարակեցության, ուրեմն նաև մեքենայի անխափան ընթացքի ապահովման գործում։

Սինթետիկ, կիսասինթետիկ և հանքային յուղերը տարբեր բնութագրեր ունեն, որոնք պետք է հաշվի առնել համապատասխան յուղի ընտրության ժամանակ։

Սինթետիկ շարժիչային յուղերը ստեղծվում են լաբորատոր պայմաններում՝ քիմիական սինթեզի միջոցով, ինչի շնորհիվ ունենում են բարձր ջերմակայունություն, նվազեցնում են նստվածքների առաջացումը և շահագործման ընթացքում ավելի երկար են պահպանում իրենց հատկությունները։

Ուստի այս տեսակի յուղերը առավել շատ են կիրառվում ժամանակակից, բարձր հզորության շարժիչների համար։

Սակայն այս պարագայում անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ միշտ չէ, որ սինթետիկ շարժիչային յուղի օգտագործումն ավելի արդյունավետ է, այս պարագայում կարևոր է ուշադրություն դարձնել յուղի մածուցիկության և շահագործական բնութագրերին, ինչպես նաև յուղը փոխելու ճշգրիտ պարբերականություններին:

Իսկ ինչ վերաբերում է հանքային շարժիչի յուղերին՝ դրանք ստացվում են լիովին բնական ճանապարհով՝ նավթի վերամշակման արդյունքում։ Այս տեսակի յուղերը համեմատաբար ավելի մատչելի են, հարմար են հին կամ ավելի պարզ կառուցվածք ունեցող շարժիչների համար։ Ի տարբերություն սինթետիկ յուղերի՝ սրանք առավել հաճախ են ունենում փոխարինման կարիք և հնարավոր է՝ կորցնեն իրենց հատկությունները բարձր ջերմաստիճանային պայմաններում։

 

Այլ հոդվածներ